Գերազանց սպասարկումը՝ հեշտ
Այն փաստը, որ ստոմատոլոգիական լաբորատորայի աշխատանքը ուղիղ կապված չէ վերջնական հաճախորդի հետ, դեռ չի նշանակում, որ վերջինս պետք է անտարբեր լինի մատուցվող ծառայությունների որակի հանդեպ: Պատվերի կատարման ճշգրտություն, աշխատանքների իրականցման հստակ ժամկետներ, համալիր տեղեկացվածություն. ահա հաջողության մի քանի նախապայմաններ, որոնք թույլ են տալիս գերազանց սպասարկել, որը իր հերթին նշանակում է անընդմեջ եկամուտները ավելացնել: Մեկ տվյալների շտեմարան ունենալը և վերջինիս անընդմեջ համալրումը՝ օրինակ օգտագործվող նյութերի մասին տեղեկատվությամբ, կամ առավել «Պոպուլյար» պրոտեզավորման մոտեցումներով, մասնագետների հաջողությունների և ինչու ոչ՝ ձախողումների մասին տվյալներով թույլ տալիս Ձեզ ոչ միայն համակարգված վարել բիզնեսը կամ ստեղծել գիտելիքների հզոր շտեմարան, այլև միշտ մի քայլ առաջ լինել մրցակիցներից: Բոլոր թվարկվածը լավագույն տարբերակով ունենալու, ինչպես նաև առօրյա աշխատանքը օպտիմալ ու համակարգված կազմակերպեու, վերլուծելու և հաշվետվությունների տեսքով ներկայացնելու համար Ձեզ օգնության է գալիս Մեր Սոֆթ ընկերության Ստոմատոլոգիական լաբորատորայի ավտոմատացված կառավարման համակարգը օրը ընդամենը մեկ դոլար վճարի դիմաց: