Ինչ կստանա հաճախորդը-հիվանդը

Ինչ կստանա հաճախորդը/հիվանդը

Ստոմատոլոգիական կլինիկայի պացիենտը նաև հաճախորդ է կամ գնորդ: Բժշկական ոլորտում հաճախ շատերը չեն ընկալում, որ մատուցվում է ծառայություն: Իսկ ցանկացած գնորդ, երբ ծախսում է գումար` ակնկալում է բարձրակարգ սպասարկում: Ատամնաբուժարանի կառավարման համակարգը կարող է խիստ դրական ազդել նաև հաճախորդի սպասարկման ընթացակարգում: Պացիենտները կլինեն գերբավարարված` զգալով հոգատարություն և որ իրենց մասին չեն մոռացել` նույնիսկ եթե իրենք չեն ներկայացել հերթական բուժմանը:

Հաճախորդի մոտ կձևավորվի վստահություն և հոգատարության զգացում եթե՝

  • Բուժման պլանավորումը և բժշկական աշխատանքը ներկայացվի վիզուալ ընկալելի դենտալ քարտեզի միջոցով
  • Բուժման համար նախատեսված ֆինանսական հաշվարկը ներկայացվի ախտորոշման և բուժման պլանի հիմքով
  • Հիշեցնենք հիվանդին հերթական այցելության մասին
  • Հիմնական բուժումից 6 ամիս հոտո հրավիրենք բուժզննման
  • Շնորհակալական նամակ ստանա, որ վստահել է մեր կլինիկային
  • Այցելության չներկայանալու դեպքում ստանա հաղորդագրություն, որ բժիշկը մտահոգված է հիվանդության սրման հետևանքներով և այլն:


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share