Հաճախորդին գոհացնելը հեշտ է
Բոլոր հարցումները, անգամ հեռախոսով կատարած, «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի բիզնեսի ավտոմատացման ծրագիրն անմիջապես գրանցում է համակարգի մեջ:
Ծրագիրն ինքը 1 վայրկյանում կգտնի համապատասխան տարբերակները։ Եթե անգամ տվյալների բազայում եղած առաջարկները Ձեր հաճախորդի ճաշակով չեն, ոչ մի խնդիր:
Կլիենտի պահանջած պարամետրերը մնում են ծրագրում եւ հենց հայտնվում է համապատասխան գույք, պատվիրատուն նույն պահին տեղեկացվում է դրա մասին:
Ծրագիրը հասկանում է գնորդին
Գործարքն ավարտվեց և... ասենք, 20 օր հետո համակարգը հաղորդագրություն է գրում ՝ ինչպես է հաճախորդը հարմարվել նոր գույքին: Այս ուշադրության նշանը կշահի նրա սիրտը, և դուք կունենաք ևս մեկ հավատարիմ հաճախորդ։
Իսկ եթե հաճախորդը գույքը գնում է ոչ թե այնտեղ ապրելու, այլ կապիտալ դարձնելու համար և հնարավոր է վարձակալությամբ տա, ծրագիրն այս հարցում էլ կօգնի: Հենց տեղեկատվություն հայտնվի համակարգում վարձակալությամբ բնակարան փնտրողի մասին, ծրագիրն անմիջապես կտեղեկացնի այդ մասին:
Մաքսիմալ թափանցիկ
Համակարգի տվյալների բազայում պահպանվում են վաճառքի գործակալի բոլոր քայլերը:
Կարելի է հետեւել՝ քանի անգամ է գույքը պրեզենտացիա արվել, քանի հաճախորդ է հետաքրքրվել, որ բնակարանն է հետաքրքրել, ինչից է դժգոհել, ինչն է համարել առավելություն և այլն:
Աշխատանքը դառնում է թափանցիկ. թե՛ հաճախորդը, թե՛ ղեկավարությունը, թե ինքը՝ գործակալը կարող են տեսնել ամբողջ գործընթացը և համապատասխան հետևություններ անել: