Մեր ընկերության կողմից առաջարկվող լուծումները, որոնք կենտրոնացած են բիզնեսի վրա, առավել լայնորեն կիրառվող եւ բարձր համարում ունեցողներից են տվյալ ոլորտում: Այդ լուծումները արտացոլում են մեր հաճախորդների լայն շրջանակը` սկսած միջազգային ներդրումային հիմնադրամներից մինչև փոքր տարածաշրջանային ձեռնարկություններ: Առաջարկվող MS Realtor անշարժ գույքի գործակալության ավտոմատացման համակարգը նախատեսված է անշարժ գույքի գործակալությունում կատարվող գործառույթների ավտոմատացման, դրանց օպտիմալացման, ծախսվող ժամանակի նվազեցման, ինֆորմացիայի երկարաժամկետ համակարգված պահպանության, սպասարկման արագության բարձրացման և, ընդհանրապես, գործակալության կամ գործակալի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այս ճկուն բիզնես մոդելի կիրառումը է թույլ է տալիս ստեղծել վստահելի եւ թափանցիկ համակարգ` կառավարելու առանցքային գործընթացները` կախված հաճախորդի անհատական կարիքներից:
Հիմնական գործառույթներ
Անշարժ գույքի օբյեկտների նկարագրության համակարգված պահպանման հնարավորություն, որը զերծ է պահում օգտագործողին տարբեր կրիչների վրա ինֆորմացիայի պահպանման դեպքում առաջացող խնդիրներից` հեշտացնելով և պարզեցնելով փնտրման և դասակարգման գործընթացները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում կատարել վերլուծություն ընկերության ընթացիկ գործերի առնչությամբ:
Համակարգում նախատեսված է գործընկերների (թերթեր, ամսագրեր, ինտերնետ կայքեր և այլն) և այցելուների (որոնք կարող են միաժամանակ ներկայացնել մի քանի հայտ գնման, վաճառքի կամ փոխանակման վերաբերյալ) ինֆորմացիոն բազա:
Անշարժ գույքի օբյեկտների դինամիկ փոփոխվող և ավելացող բազմաֆունկցիոնալ նկարագրությունների հնարավորություն: Այսինքն, տրվում է օբյեկտների նկարագրության` օգտագործողի կողմից դինամիկ կերպով ավելացվող նկարագրությունների ցուցակ:
Գործակալի կողմից հայտի իրականացման նպատակով կատարված գործողությունների գրանցման հնարավորություն:
Համակարգում նախատեսված է քարտեզի վրա գույքի դիրքը, ինչպես նաև առանձին կամ ինչ-որ ֆիլտրերով բաժանված խմբերի դիրքերը տեսնելու հնարավորություն: Օրինակ` տվյալ գործակալի հայտերը, տարբեր հայտեր` ըստ վերանորոգված լինելու, ըստ 2-րդ հարկից բարձր լինելու և այլն:
Անշարժ գույքի օբյեկտների վերաբերյալ բոլոր հնարավոր գործողությունների կիրառման հնարավորություն` վաճառք, մասնակի վաճառք, գնում, վարձակալում, վարձակալության տրամադրում, փոխանակում և/կամ այս բոլորի համակցություն և այլն:
Անշարժ գույքի հայտերի խմբավորում առանձին թղթապանակներում ըստ նրանց կարգավիճակների` ակտիվ, ժամանակավորապես սառեցված, դադարեցված, իրականացված և այլն:
Գործակալի կողմից կատարվելիք գործողությունների կամ պայմանավորվածությունների պլանավորում: Ըստ օրացույցի և ժամերի նշելով կատարվելիք գործողությունները` ժամանակին ստանալ դրանց մասին հիշեցումներ և զգուշացումներ: Ինչպես նաև ստանալ հանձնարարություններ ղեկավարի կողմից և դրանց կատարման մասին ավտոմատ կերպով տեղեկացնել ղեկավարին:
Ներդրված պատրաստի տեղեկատուներ հասցեների, քարտեզների, անհրաժեշտ փաստաթղթերի և այլ ոչ պակաս կարևոր պարամետրերի վերաբերյալ:
Փոփոխվող տվյալների բազա, որը հնարավորություն է տալիս համակարգը համապատասխանեցնել տվյալ օգտագործողի պահանջներին:
Համակարգն ինքնուրույն` ըստ նախօրոք տրված պարամետրերի կամ շաբլոնների, ձևավորում է հայտ և օգտագործողի որոշմամբ էլեկտրոնային նամակի, թղթային նամակի կամ ֆաքսի տեսքով ավտոմատ ուղարկում այն գործընկերներին` թերթեր, ամսագրեր, այլ գործակալություններ: Հնարավոր է նաև հայտի տեղադրում գործակալության ինտերնետ կայքում:
Ներդրված է փնտրման հզոր համակարգ ըստ տրվող պարամետրերի` ներկայացնելով հայտի համապատասխանության աստիճանը (տոկոսներով) ներկայացված պահանջներին:
Հնարավորություններ
Հնարավորություն է տալիս ցանկացած պահի ավելացնել օգտագործողների, ներառյալ նաև հեռահար օգտագործողների քանակը, որոնք կենտրոնական գրասենյակին միանում են ինտերնետի միջոցով` ծախսելով մինիմալ ցանցային ռեսուրսներ և չդանդաղեցնելով ինտերնետի արագությունը կենտրոնական կամ լրացուցիչ հանգույցներում:
Համակարգը հնարավորություն տալիս է ցանկացած հայտի կցել անսահմանափակ քանակությամբ ֆոտո, վիդեո և այլ ֆայլեր, նախագծեր կամ էսքիզներ, ինչպես նաև սլայդ շոուներ: Ցույց տրվելով հետաքրքված անձանց` օգնում է ստեղծել ամբողջական պատկերացում գույքի վերաբերյալ:
Համակարգն ունի ինֆորմացիայի արտահանման հնարավորություն Excel և Word:
Համակարգում նախատեսված է ավտոմատ հեռախոսազանգերի կատարում և ընդունում: Ընդունված զանգերի հեռախոսահամարների համեմատում և իդենտիֆիկացում գործընկերների և այցելուների ինֆորմացիոն բազայի տվյալների հետ:
Առավելություններ
Համակարգն այնպես է ստեղծված, որ այն հնարավոր է ձեռք բերել առանձին բաղադրիչներով. հնարավոր է սկզբում ձեռք բերել և օգտագործել միայն մեկ բաղադրիչ, անհրաժեշտության դեպքում հետագայում ավելացնել դրանք` հասցնելով ամբողջական տարբերակին: Սա հնարավորություն է տալիս միանգամից չծախսել մեծ գումար, այլ վճարել մաս-մաս` ըստ անհրաժեշտության:
Ստեղծված լինելով ըստ ծրագրավորման նորագույն տեխնոլոգիաների` համակարգի ինտերֆեյսը լիովին համապատասխանում է ծրագրային ապահովման կառուցվածքային և ձևավորման ստանդարտներին:
Համակարգի մտածված և ինտուիտիվ նախատգծված ինտերֆեյսը թույլ է տալիս առանց հատուկ պատրաստության և ուսուցման օգտագործել և տեսնել համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները` ծախսելով մինիմալ ժամանակ և ջանքեր:
Մեր մասնագետները միշտ պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, պատասխանել հարցերին և վերացնել առաջացած խնդիրները:
Ինֆորմացիայի և տվյալների պաշտպանվածություն կորուստներից և չթույլատրված կրկնօրինակումներից: Ինչպես նաև ռեզերվային կրկնօրինակների ստեղծում:
Օգտագործողների իրավունքների և ինֆորմացիայի տեսանելիության սահմանափակում` ըստ անհրաժեշտության:
Համակարգի ստատիստիկ հաշվետվությունները հնարավորություն են տալիս կանխատեսել շուկայի տենդենցները, հայտնաբերել գնորդների պահանջմունքները նոր ծառայություններում, կազմել պատկերացում ընկերության ֆինանսների մասին և այլն:
Աստղիկ Ստեփանյանի կարծիքը Մեր Սոֆթի CRM ծրագրի մասին
Տաթևիկ Սիմոնյան, Իմ յոգա կենտրոն, մենեջեր
Լիանա Ամիրյան, Ռոսիա հյուրանոց, մենեջեր
Դավիթ Հովհաննիսյան, Սպիտակ Ամրոց ատամնաբուժական կլինիկա, Տնօրեն
Գագիկ Ալեքսանյան, ԼԵՅԿՈԱԼԵՔՍ ՍՊԸ, Տնօրեն
Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Մարդկային Ռեսուրսների Կառավարման ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս կայունություն ապահովել կազմակերպության մեջ, քանի որ ծրագրի շնորհիվ հեշտությամբ հնարավոր է հետեւել կադրային ռեզերվի որակին, պլանավորել լավագույն աշխատակիցների մասնագիտական զարգացումը, թափուր աշխատատեղերի քանակը եւ դրանցից յուրաքանչյուրի համար մասնագետների որոնման աշխատանքները՝ փուլ առ փուլ:
Հասմիկ Ներսիսյան, ԱռեքսիմԲանկ, ՏՏ բաժնի ղեկավար
Վարդան Պետրոսյան, Սատար ընկերության տնօրեն
Համագործակցում ենք Մեր Սոֆթ ՍՊԸ-ի հետ սկսած 2008 թվականի կեսից: Կազմակերպությունը հեռանկարային է, տեխնիկապես հագեցած, որտեղ նախագծվում եւ զարգանում են բարձրորակ կառավարման համակարգեր: Հարկ է ընգծել նաեւ կազմակերպության անձնակազմի թե՛ մասնագիտական որակավորումը, թե՛անձնական հատկանիշները: Մեր Սոֆթ ՍՊԸ-ի կողմից առաջարկվող կառավարման լուծումները դիտարկում եմ որպես հզոր գործիքներ՝ կազմակերպության տարաբնույթ բիզնես գործընթացների սպասարկման եւ վերահսկման համար: Առավելապես հետաքրքրության են արժանի առեւտրի, պահեստի եւ լոգիստիկայի, ինչպես նաեւ մարքեթինգային գործընթացների կառավարման համար կառուցված լուծումները:
Սամվել Մուրադյան, Վյուրտ ՍՊԸ, Տնօրեն
Համբարձում Օհանյան, Հրաչյա Օհանյան ԱՁ, տնօրեն
Համարում եմ, որ մեր ծախսերը լիովին արդարացված եւ փոխհատուցված են: Ներդնելով Առեւտրի եւ Պահեստի կառավարման համակարգերը հնարավոր եղավ բարձրացնել աշխատակազմի արտադրողականությունը, խնայել աշխատաժամանակը՝ աշխատակիցների կատարողականի օպտիմիզացման եւ այլ կարեւոր առավելությունների հիման վրա: Հարկ եմ համարում նաեւ ընդգծել Մեր Սոֆթ ՍՊԸ աշխատակիցների պարտաճանաչ արձագանքը՝ համակարգի շահագործման ընթացքում ծագած խնդիրների վերացմանը, եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Սերժ Հակոբյան, Տոնուս-Լես ՍՊԸ, Տնօրեն
Զարուհի Սարգսյան, Սմարտ Քոնստրաքշն ՍՊԸ-ի տնօրեն
2010թ-ից “Մեր Սոֆթ” ընկերության կողմից մշակված Առևտրի և Պահեստի ավտոմատացված կառավարման համակարգը տեղադրված է մեր ընկերությունում: Այն լիովին բավարարում է մեր պահանջներն ու սպասելիքները և զգալիորեն հեշտացնում է առևտրի և պահեստի հաշվառման գործառույթները, ֆինանսական հոսքերի կառավարումը, հաշվետվությունների ձևավորումը:
Գեւորգ Արշակյան, Ալտա ՍՊԸ, Տնօրեն
Մեր Սոֆթ ՍՊԸ-ն, որպես գործընկեր, երազանք կազմակերպություն է: Նրանք ոչ միայն ամբողջովին հանձնեցին այն ինչ խոստացված էր, այլ առանց որեւէ խնդրի տեղայնացրեցին բոլոր փոփոխությունները, թարմացումները եւ այլն: Մենք, անկասկած, համագործակցելու ենք Մեր Սոֆթ-ի հետ այլ նախագծերով, եւ առանց երկմտելու կարող եմ վստահ խորհուրդ տալ այս կազմակերպությունը եւ նրա ծառայությունները ցանկացած այլ կազմակերպության՝ խոշոր, թե փոքր:
Էդվարդ Գալուստանյան, CONTROL MAIL, Տնօրեն
Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Աշխատակազմի Կառավարման Համակարգը հանդիսանում է արդյունավետ կիրառական գործիք մեծ անձնակազմի վերաբերյալ հրամանների, պայմանագրերի, վերապատրաստումների, հաշվետվությունների և այլ բազմաթիվ փաստաթղթերի ու գործառույթների կուտակման և հսկման համար: