CRM մանկապարտեզում
Բիզնես պրոցեսների և մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգերը ավելի հաստատուն տեղ են զբաղեցնում գործարար աշխարհում։ Ավելի շատ գործարարներ են իրենց փորձի վրա համոզվում, որ բիզնեսի ավտոմատացումը օգնում է հեշտությամբ կառավարել բոլոր գործընթացները։
Այս ամենը կիրառելի է ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ փոքր կրթական հաստատությունների համար։ Կարիք չկա մեծ գումարներ վճարել և ձեռք բերել թանկ ծրագրեր։
Անհրաժեշտ տեղեկատվությունը՝ միշտ ձեռքի տակ
CRM Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ավտոմատացված համակարգի կիրառումը հնարավորություն է ընձեռում ունենալ առավելություններ մրցակիցների նկատմամբ:
CRM համակարգը թույլ է տալիս՝
- կուտակել և վերլուծել երեխայի վերաբերյալ ինֆորմացիան,
- ցուցաբերել անհատական և ամբողջական մոտեցում յուրաքանչյուր երեխային,
- պահպանել կորպորատիվ հիշողություն,
- բարելավել հաճախորդների սպասարկում,
- բարձրացնել արդյունավետ վաճառքների ծավալները,
- պահպանել շահութաբեր հաճախորդներին
Սնունդ և ծախսերի հաշվառում
Հիմնվելով համակարգում առկա տվյալների վրա՝ կարող եք առավելագույնս ճիշտ կազմել ճաշացանկը։ Օրինակ, եթե երեխաներից մեկը որևէ ուտեստից ալերգիա ունի, ապա ծրագիրը կհուշի այդ մասին և հետագայում խնդիրների առաջ չեք կանգնի։
Մեր ծրագիրը կօգնի Ձեզ տեղեկանալ երեխաների նախասիրությունների և հիվանդությունների մասին և երեխաների ծնողները վստահ կլինեն, որ իրենց երեխաները ապահով ձեռքերում են։
Համակարգում հնարավոր է ներառել Ձեր ծախսերի և եկամուտների հաշվարկը։
Գնահատեք Ձեր աշխատակիցներին
Տաղանդավոր մանկավարժների, դասավանդման մեթոդների կամ օգտակար գրականության մասին մուտքագրած անհրաժեշտ տեղեկատվությունը կօգնի Ձեզ ճիշտ ժամանակին օգտագործել այս տվյալները։
Ծրագրի հիշեցումները հնարավորություն կտան Ձեզ ուշադիր լինել աշխատողների կյանքի տարբեր իրադարձությունների նկատմամբ և ապահովել հաճելի մթնոլորտ աշխատավայրում։