Դպրոցի կառավարման ծրագիր
Ենթադրենք՝ ցանկանում եք դասավանդման նորագույն մեթոդներով յուրահատուկ դպրոց ստեղծել, ընտրել տաղանդավոր ուսուցիչների և նրանց ազատություն տալ իրենց ստեղծագործական որոնումներում, որպեսզի իրենց գիտելիքները փոխանցեն նոր սերնդին կամ ուրախացնել աշակերտներին և իրենց ծնողներին հարմարավետ դասասենյակներով։ Սակայն այս ամենը կազմակերպելը հեշտ գործ չէ։
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և անհրաժեշտ քանակության դասասենյակներ, դասագրքերի ապահովում բոլոր աշակերտներին, բարձր աշխատավարձ ուսուցիչներին․ այս ամենը մշտական ֆինանսական ներդրում է պահանջում։ Ուսման վարձն էլ կանոնավոր կերպով չեն վճարում։ Ինչպե՞ս արդյունավետ կազմակերպել ֆինանսական հարցերը։ «Մեր Սոֆթ»-ի ծրագիրը կօգնի Ձեզ արդյունավետ կառավարել Ձեր դպրոցը։
Մենք Ձեր կողքին ենք
Դպրոցն իր գործունեությունը ծավալում է այնքան ժամանակ, քանի դեռ աշակերտներ են հաճախում։ Ինչպե՞ս ունենալ անհրաժեշտ քանակության աշակերտներ, որ դպրոցը կարողանա աշխատել։ Ինչպե՞ս տեղեկատվություն հավաքել պոտենցիալ աշակերտների, իրենց տան հասցեների մասին, ինչպե՞ս ավտոբուսի երթուղին կազմել կամ աշխատավարձերի և ուսման վարձի բալանսը ճիշտ կազմել։ Մենք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը գիտենք։ «Մեր Սոֆթ»-ի բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգերը կհոգան այս ամենի մասին։
Փաստաթղթաշրջանառությունը իսկական գլխացավա՞նք է դարձել Ձեր համար։ Մենք այս հարցում էլ կօգնենք Ձեզ։ Մեր ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել տարատեսակ փաստաթղթեր և դրանց հիման վրա անհրաժեշտ հաշվետվություններ կազմել։