Բոլորը մեկ տեղում
Ունեք բազում հաճախորդներ, ում բարձրակարգ արտագնա ծառայություններ մատուցելու համար ստիպված եք բազմաբնույթ տեղեկատվությու՞ն պահպանել: Հաճախորդին վերաբերող որևէ փաստաթուղթ գտնելը իսկական գլխացավա՞նք է, որը պահանջում է երկար ժամեր որոնել արխիվում: Էլ մի չարչարվեք:
Մեր Սոֆթ ՍՊԸ-Ի Արտագնա տուրիսական ընկերության ծրագիրը թույլ է տալիս Ձեզ պահպանել հաճախորդի մասին ամբողջական տեղեկատվությունը: Անձնագրային տվյալներ, հասցեներ, հեռախոսահամարներ, էլ. հասցեներ, հաճախորդին կցագրված ֆոտոներ, ֆայլեր և նշումներ․ վճարումների, հայտերի և ձեռք բերված ծառայությունների ամբողջական տեղեկատվությունը մեկ տեղում՝ ճկուն որոնման և ֆիլտրման համակարգով:

Ոչ մի մոռացված հայտ
Մեր արտագնա տուրիստական գործակալության կառավարման ավտոմատացած համակարգը թույլ է տալիս արձանագրել հաճախորդների հետ փոխհարաբերությունների ամեն մի քայլը: Գրանցեք Ձեր հաճախորդների՝ թե՛ հների և թե՛ նորերի հետ աշխատանքի ամեն մի փուլը, արձանագրեք այցելությունները և հանդիպումները, նամակները և հեռախոսազանգերը, որոնք կարող եք պատմությանը կցել նաև հեռախոսի ձայնագրության տեսքով։
Ունեցեք կանոնակարգված մի համակարգ, ուր ամեն մի հաճախորդի գործունեության պատմությունը խմբավորված է մեկ տեղում: Այս բոլորը Ձեզ թույլ կտա հեշտությամբ կառավարել և պահպանել բոլոր հաճախորդների հայտերը, նույնիսկ այն պարագայում, երբ հաճախորդը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել և անընդհատ փոփոխում է իր պահանջները: Մեր համակարգի շնորհիվ ոչ մի հարցում անպատասխան չի մնա:

Կարիք չկա ամեն ինչ հիշելու
Համակարգը օժտված է նաև հայտերի կառավարման հատուկ համակարգով: Դա նշանակում է, որ դուք այլևս պարտավորված չեք հիշել, թե ինչ պետք է անեիք: Համակարգը դա կանի Ձեր փոխարեն՝ Ձեր էլ. Հասցեին, հեռախոսահամարին կամ աշխատանքային էկրանին հիշեցումներ ուղարկելով: Ծրագրում ներդրված հատուկ օրացույցի շնորհիվ ամբողջական տեղեկատվությունը Ձեր հաճախորդների մեկնման/ժամանման, նրանց ծննդյան օրերի, կամ պայմանավորված հանդիպման մասին մեկ տեղում է: Պլանավորեք Ձեր օրը հանձնարարականներ ստեղծելով Ձեր և Ձեր աշխատակիցների համար, իսկ համակարգը կհիշեցնի այդ ամենի մասին:
.png)