Հաճախորդների և պոտենցիալ գնորդների հետ հաղորդակցման ամենատարածված եղանակներից մեկը էլեկտրոնային հաղորդագրություններն են: Այսօր բազմաթիվ հաճախորդներ կամավոր տրամադրում են իրենց էլ. հասցեները կայքում կամ բլանկներ լրացնելիս քաջ գիտակցելով, որ Email–ի միջոցով ուղարկվող հաղորդագրությունները լայնորեն օգտագործվում են կոմունիկացիոն կապի շրջանակներում՝ ֆայլերի, առևտրային առաջարկների, պայմանագրերի , փաստաթղթերի և պատվերների փոխանակման նպատակով: Մեր Սոֆթ CRM համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել մասսայական և անհատականացված email հաղորդագրությունների ուղարկում նախապես ստեղծված ձևաթղթերով:
Email հաղորդագրությունների ուղարկման CRM համակարգում ներդրված միջավայրը հնարավորություն է տալիս իրականացնել հաճախորդների ֆիլտրում և համապատասխան ուղորդումներով կամ խմբերով սեգմենտավորված հաճախորդներին ակցիաների և առևտրային առաջարկների ուղարկում առանց ժամանակի և ռեսուրսների վատնման: Մեր Սոֆթ CRM նաև ինտեգրացված է էլ. հաղորդագրությունների մեծածավալ ուղարկման հայտնի համակարգերի հետ Unisender, Mailchimp: Էլ հաղորդագրությունների ինչպես ուղարկումը այնպես էլ ստացման գործընթացը իրականացվում է ներքին փոստարկղի միջոցով և ստացված կամ ուղարկված հաղորդագրությունները փոխկապակցված են հաճախորդին կամ պոտենցիալ գնորդին և հանդիսանում են նրա հետ փոխհարաբերությունների պատմության մաս: