Գնորդի դիրքը քարտեզի վրա, ինտեգրացում Google Map քարտեզի հետ

Մեր Սոֆթ CRM համակարգում հնարավոր ֆիքսել հաճախորդի դիրքը քարտեզի վրա, իրավաբանական անձանց դեպքում հնարավոր է նաև նշել կազմակերպության ստորաբաժանումների դիրքերը: Մեր Սոֆթ CRM –ը ինտեգրացված է Google Map քարտեզի հետ: Քարտեզի կառավարման ենթահամակարգը նաև ավտոմատացված կերպով իրականացնում գեոլոկացիա հաճախորդի հացեն լրացնելու պահին, ինչը օգնում և կրճատում գնորդի հասցեի որոնման գործընթացը:

Գնորդի աշխարհագրական դիրքը քարտեզի վրա գնորդներին ճանաչելու կարևորագույն տվյալներից է առաքող կամ հաճախորդի տարածքում ծառայություն մատուցող կազմակերպությունների համար: Այս ենթահամակարգի միջոցով հնարավոր է իրականացնել նաև հաճախորդների և մրցակիցների տեղաբաշխման աշխարհագրական վերլուծություն գովազդային վահանակների, կամ նոր մասնաճյուղեր բացելու կապակցությամբ որոշում կայացնելու համար: 



Share