Բիզնեսի ավտոմատացված կառավարում ERP համակարգեր
Բիզնեսի կառավարումը, այսինքն այն բիզնես գործառույթները, որոնք ապահովում են կառավարման գործընթացի համար պլանավորած (ծրագրավորած) նպատակների իրագործումը, տրամաբանորեն փոխկապակցված առաջադրանքների ամբողջություն է, որն ուղղված է կանխորոշված արդյունքի նվաճմանը։ Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները առանձնացրել են կառավարման պրոցեսի հետևյալ գործառույթները. պլանավորում, կազմակերպում, կառավարում, հիմնավորում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ և վերահսկողություն։ Այդ ֆունկցիաների փոխադարձ կապը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ կառավարել անկազմակերպ համակարգը, այսինքն, որքանով ավելի լավ է կազմակերպված բիզնես պրոցեսը, այնքանով այն ավելի քիչ կարիք ունի կառավարման։
Գաղտնիք չէ, որ բիզնեսի կառավարման գործընթացում հաջողություններ գրանցելու նախապայմանը ճիշտ և գրագետ ռազմավարություն մշակելն է (ընտրելն է), որը առավելագույնս շահավետ կլինի նախագծի կառավարման համար։ Ռազմավարական գործիքներ կարող են հանդիասնալ կապիտալը, ֆինանսական միջոցները, ցանկացած նյութական և ոչ նյութական ակտիվները, մարդկային ռեսուրսները, կազմակերպության արտաքին և ներդրումային քաղաքականությունը, սարքավորումները, առանցքային գիտելիքները և տեխնոլոգիաները ։
Ոչ պակաս կարևոր է բիզնեսի ավտոմատացումը, բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարումը նաև ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը (ERP, Enterprise Resource Planning), հնարավորություն է տալիս ինտեգրացնել և միավորել ձեռնարկության բոլոր բիզնես գործընթացները և տվյալները մեկ ընդհանրացված համակարգում: Սովորաբար ERP համակարգերը կիրառում են բազմատիվ ծրագրային և ապարատային կոմպոնենտներ: ERP համակարգերի գլխավոր կոմպոնենտը համարվում է մեկ ընդհանրացված տվյալների շտեմարանը, որը պահպանում է բազմաթիվ համակարգային մոդուլներից ստացած ինֆորմացիան:
ERP համակարգը, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և կառավարման համակարգը, ի տարբերություն հաշվապահական հաշվառման համակարգերի, հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկության ռեսուրսների գրագետ պլանավորում, այսինքն հնարավորություն է տալիս ստանալ ինֆորմացիա ապագա արդյունքների վերաբերյալ: Բիզնեսի կառավարման գործընթացում ERP-ն առանցքային տեղ է զբաղեցնում, քանի որ այն թույլ է տալիս ներգրավել ձեռնարկության ամբողջ գործառույթների լայն շրջանակը և ինտեգրել դրանք մեկ միասնական տվյալների շտեմարանի պահոցում: ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգը ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են`
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Մատակարարման շղթայի կառավարում
- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում՝ CRM
- Ֆինանսների կառավարում
- Արտադրության և պահեստի կառավարում
- Վաճառքների կառավարում
- Սպասարկման կառավարում
- Որակի կառավարում
- Նախագծերի կառավարում
- Լոգիստիկա` նյութատեխնիկական ապահովում
Սա հնարավորություն է տալիս բիզնեսի կառավարման ղեկավարներին ստանալ ողջ բիզնես գործունեության մանրամասն և ընդհանուր պատկերը, որն իր հերթին արդյունավետորեն օգնում է ճիշտ որոշումներ կայացնել և ունենալ բազմաթիվ առավելություններ մրցակիցների նկատմամբ.
- ժամանակին տրամադրվող և ճշգրիտ տեղեկատվություն
- հաճախորդի արագ պատասխանի ապահովում
- փաստաթղթավորման նվազեցում
- կազմակերպչական տարբեր գործընթացներ և գործավարություններ պարզեցնելու ունակություն
- տարբեր ստորաբաժանումներով մեկ առանց ջանքերի տեղեկատվություն, հաղորդակցվելու կարողություն
- հետևողականության և կանխատեսման ընդլայնում
- սպառողների սպասարկման և գոհունակության մակարդակի բարձրացում:
Չենք կարող չնշել նաև այն, որ ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի ներդրումը կազմակերպությունում բարդ գործընթաց է: Այն պահանջում է բազմատեսակ և պարբերաբար պլանավորում, փորձագիտական խորհրդատվություն և համակարգված մոտեցում: Սակայն բիզնեսի կառավարման նման միասնական ռազմավարության դեպքում Ձեր կազմակերպությունը կունենա աշխատանքային գործընթացների և տվյալների միասնական և գրագետ կառավարում:
Ավելին կարող եք կարդալ՝
Business management automation softwares
- Dental clinic
- MER Pharmacy
- Restaurant MS
- Time Tracker
- Mobile commerce system
- Paying customers with JivoChat