Реинжиниринг бизнес-процессов

Բիզնես պրոցեսների վերակառուցում՝ ռեինժեներինգ

   Մեծացող մրցակցությունը, անընդհատ արագացող տեխնոլոգիական զարգացումները, հաճախորդների՝ անընդհատ փոփոխվող կարիքները, օրենսդրական փոփոխությունները, ճգնաժամերը ստիպում են ձեռնարկություններին փնտրել բիզնեսի կառավարման ավելի ճկուն ձևեր, որոնք կապահովեն պրոդուկտների և սպասարկման բարձր որակ և մրցակցային առավելություն: Այդ փոփոխությունները հանգեցնում են ձեռնարկության արտաքին և ներքին միջավայրի փոփոխության, որն իր հերթին առաջացնում է բիզնես պրոցեսների վերակառուցում իրականացնելու պահանջ:

   Բիզնես պրոցեսների վերակառուցման գործընթացը  բավականին ռիսկային գործառույթ է.  այն կարող է իրականացվել ձեռնարկությունում միայն վերից վար՝ ղեկավարից իրականցնողին՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կանոնակարգով: Փորձագիտական գնահատականներով՝  բիզնես պրոցեսների 50%-ից ավելիի վերակառուցման նախագծերը ձախողվում են:

Բիզնես պրոցեսների վերակառուցման հիմնական սկզբունքները հետեւյալն են.

  • Մի քանի աշխատանք միավորում են մեկում
  • Կատարողները որոշումներ են ընդունում ինքնուրույն
  • Պրոցեսում առկա աշխատանքները պետք է կատարվեն  բնական հերթականությամբ
  • Աշխատանքները պետք է կատարվեն այնտեղ, որտեղ նպատակահարմար է
  • Պրոցեսները պետք է ունենան կատարման մի քանի տարբերակ
  • Անհրաժեշտ է նվազեցնել պրոցեսի մուտքերի քանակը
  • Պետք է փոքրացնել պրոցեսում առկա համաձայնեցումների ծավալները
  • Պատասխանատու մենեջերը պետք է լինի պրոցեսի միակ ղեկավարը

Բիզնես պրոցեսների վերակառուցման նախագիծը պետք է  լինի հետևյալ փուլերով՝

  1. Առկա բիզնես պրոցեսների վերլուծություն, անալիզ և մոդելավորում
  2. Վերաիմաստավորում և նոր բիզնես գործընթացների մոդելավորում
  3. Նոր բիզնես պրոցեսների ներդրում

Բիզնես պրոցեսների վերակառուցումից կստացվեն հետևյալ արդյունքները՝

  • Ստորաբաժանումների ֆունկցիոնալ կառուցվածքից անցում պրոցեսայինի
  • Իրականացնողի աշխատանքի հարստացում, որը բերում է հավելյալ մոտիվացիայի
  • Փոխվում է արդյունավետության գնահատման և աշխատավարձի հաշվարկի մեթոդը
  • Իրականացնողի նպատակը դառնում է ոչ թե ղեկավարի, այլ հաճախորդի կարիքի բավարարումը
  • Ձեռնարկության կառուցվածքը դառնում է ավելի հորիզոնական, ավելի հարթ:


Share