HR Մարդկային ռեսուրսների կառավարում և ՄՌ ստորաբաժանման ավտոմատացում
Շատ կարևոր է, որ Մարդկային ռեսուրսի կառավարարման HR ստորաբաժանումը կենտրոնանա ոչ միայն ընկերության ֆունկցիոնալ փոխհարաբերությունների վրա, այլև կարողանա արագ, որակով և արդյունավետ լուծել իր բոլոր խնդիրները, այն էլ՝ կարճ ժամկետում: Համաձայնենք, որ Մարդկային ռեսուրսի կառավարարման HR ստորաբաժան աշխատակիցը ստիպված է լինում իր ժամանակի մեծ մասը ծախսել այնպիսի ոչ հետաքրքիր պրոցեսների վրա, ինչպիսին են տեղեկատվության ստացումն ու թվայնացումը: Այդ պատճառով ստացվում է, որ աշխատողի ողջ ստեղծագործական պոտենցիալը վատնվում է խճճված աշխատանք կատարելու վրա: Այս խնդրի լուծումներից մեկը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ավտոմատացումն է: HR Մարդկային ռեսուրսի կառավարարման գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս առավելագույնս խուսափել միապաղաղ աշխատանքից և խնայել սեփական ժամանակը:
Մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգը կամ ՄՌ ստորաբաժանման ավտոմատացումը թույլ է տալիս վերահսկել մոտիվացիոն և ուսուցողական միջոցառումների արդյունավետությունը, հանձնարարականների կատարումը և ճիշտ կառավարել ժամանակը:
Արդեն այսօր ռուսական յուրաքանչյուր հինգերորդ կազմակերպություն ավտոմատացրել է աշխատողների հաղորդակցման, ուսուցման, աշխատավարձերի հաշվարկման, արձակուրդայինների հաշվարկման, անձնակազմի ընտրության, փաստաթղթաշրջանառության, գնահատման և այլ գործընթացներ, իսկ արևմուտքում գրեթե չկա մի խոշոր ընկերություն, որտեղ այդ պրոցեսները ավտոմատացված չեն խստագույն ձևով:
Global Productivity Report-ի կատարած հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր կազմակերպություն փաստաթղթերի ձևակերպումների և որոշումների կայացման վրա շաբաթական ծախսում է 1.7 օր կամ 3 ամիս մեկ տարվա ընթացքում, իսկ Cedar Crestone-ի տվյալնելով՝ թղթային գործընթացներից ավտոմատացվածի անցումը ապահովում է՝
- նյութական ծախսերի կրճատում 48%-52%-ով,
- ժամանակային ծախսերի կրճատում 40%-62%-ով,
- աշխատողների բավարարվածության մակարդակի աճ 50%-ով:
Ընդհանուր առմամբ, աշխատակազմի կառավարման համակարգերը կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
Մարդկային ռեսուրսների բազային ֆունկցիաների ավտոմատացում. համակարգեր և ծրագրեր, որոնք, առաջին հերթին, վերաբերում են կադրային գործավարության հարցերին, աշխատաժամանակի հաշվառմանը, աշխատանքային հրամանների, աշխատանքային պայմանագրերի, էլեկտրոնային փաստաթղթերի կազմմանը, աշխատակցի վերաբերյալ տվյալների մշակմանը, պահպանմանը և այլն:
Վերլուծություն և հաշվառում. ընդունած մարդկային ռեսուրսի HR որոշումների արդյունավետության վերլուծություն, անհրաժեշտության դեպքում KPI-ի ((Key Performance Indicator) արդյունավետության հիմնական ցուցանիշների որոշակի գործունեության կամ որոշակի նպատակի՝ հաջողության հասնելու ցուցանիշ է) կատարում, որը կարող է անդրադառնալ աշխատավարձի վրա, գնահատել աշխատուժի արտադրողականությունը և կադրերի հոսունությունը, վերահսկել հաճախումները և այլն: Համակարգը նաև հնարավորություն է տալիս հարկ եղած դեպքերում տվյալներն արտահանել excel, կամ ներկայացնել դրանք գրաֆիկների, աղյուսակների կամ տարբեր այլ սխեմաների տեսքով:
Փաստաթղթաշրջանառության կառավարում. աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային հրամանների, աշխատանքային համաձայնագրերի, աշխատավարձերի հաշվառման տեղեկագրերի, աշխատակցի անձնական թերթիկի կազմման և տարատեսակ այլ պարտադիր հաշվետվությունների ստեղծման հնարավորություն:
Ավտոմատացումը նաև թափանցիկության գրավական է:
Ղեկավարման գործընթացը բոլոր մակարդակներում թափանցիկ դարձնելու և աշխատակազմի հանդեպ ունեցած մեր վաղվա պահանջները կանխատեսել կարողանալու համար, ընկերություններին անհրաժեշտ են հստակ և հասկանալի ցուցանիշներ, որոնց հիման վրա կարող ենք խրախուսել այս կամ այն աշխատողին և հասկանալ՝ ինչ անել այն աշխատողի հետ, ում օգտակար գործողության գործակիցը ցածր է նորմայից /վերապատրաստել, այլ պաշտոնում աշխատանք առաջարկել, թե՞ հեռացնել/:
Այսպիսով, կարելի է ասել, որ HR համակարգի ավտոմատացումը <<շտապ օգնություն>> է ցանկացած կազմակերպության համար: Ճիշտ է, Հայաստանում դեռ նոր է ներդրվում այս համակարգի օգտագործման մշակույթը, սակայն վստահ ենք, որ կարճ ժամանակում շատ կազմակերպություններ կսկսեն գիտակցել դրա անհրաժեշտությունն և առավելությունները:
Աշխատակազմի կառավարման համակարգի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ՝ http://www.mersoft.am/hy/hr-աշխատակազմի-կառավարման-համակարգ.html
Ավելին կարող եք կարդալ՝
- CRM. պարզապես գաղափարախոսությու՞ն, թե՞ ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման գործիք
-
CRM համակարգերի ներդրում. Ինչպե՞ս իրականացնել ներդրումն արդյունավետ
Автоматизированные системы управления бизнесом
- Учет времени
- Система мобильной торговли
- Увеличить онлайн-продажи