Բազմաթիվ գնորդներ՝ արագ և հեշտ
Մրցակցությունը մե՞ծ է. Ձեր տրամադրության տակ են համակարգի մարքեթինգային գործիքները: Համոզված եղեք, որ այս գործիքների շնորհիվ հաճախորդը հենց Ձեր տպարանը կընտրի:
Ձեզ դիմելուց հետո էլ կզգա, որ ընտրությունը ճիշտ էր. ծրագիրը շատ արագ գրանցում է պատվերը՝ ինչ պետք է տպագրել, ինչ գույնի, չափի, ինչ քանակության: Ու անմիջապես հաշվարկում է գնային առաջարկը: Սա ամբողջը չէ. գնային առաջարկը տրամադրում է քաղաքակիրթ ձևով, այնպես որ Ձեր տպարանը կտարբերվի անգամ չնչին դետալներում:

Պատվերը մնում է բազայում
Այցեքարտերը, տպագրական այլ նյութերը երկար կարելի է պահել բազայում: Ամեն անգամ, երբ հաճախորդը զանգի Ձեզ՝ նույն այցեքարտից ևս 1000 հատ պատվիրելու համար, կարող եք նրան անակնկալ անել՝ ասելով, որ հերթական անգամ գալու անհրաժեշտություն չկա:
Որակ, արագություն, ժամկետ. այս ամենը երաշխավորում է համակարգը:

Յուրաքանչյուր փուլը վերահսկվում է
Տպագրական մեծ պատվերների դեպքում 1 ապրանքը բազմաթիվ աշխատանքներ է ենթադրում: Ծրագիրը վերահսկում է, որպեսզի բոլոր փուլերը՝ դիզայնի առաջարկ, վերջնական տարբերակի հաստատում, նախնական օրինակի պրեզենտացիա հաճախորդին, տպագրություն, կատարվեն ճիշտ ժամանակին ու որակով: Սա մեծացնում է Ձեր տպարանի հանդեպ վստահությունը:
Համակարգը հաշվում է նաեւ ծախսերը. թուղթը, թանաքը՝ հաճախորդին ներկայացնելով պատվերի շահութաբերությունը:
