Սուրճ` միջազգային չափանիշներով
Ուզում եք 3 րոպեում հասցնե ՞լ հաճախորդի սուրճը. սա միջազգային ընդունված չափանիշն է:
Պատկերացրեք ճկուն մի օգնական, որը լիարժեք տեղեկատվություն է տրամադրում պատրաստողին, պատվիրելուց անմիջապես հետո: Սուրճի տեսակը, քաղցրությունը, կաթի հավելումը և այլն... սուրճ պատրաստողը իր ձեռքի տակ ունի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը առցանց:
Էլ կարիք չկա, որ մատուցողը պատվերը թղթիկի վրա գրված վազի խոհանոց: Հենց սրահի համակարգչում, կամ պլանշետում սեղմում է համապատասխան կոճակը, իսկ սմարթ ծրագիրը դա հասցնում է ում պետք է. խոհանոց, դրամարկղ, մենեջերին...

Ոչ չարաշահումներին
Սրճարանի կառավարման ավտոմատացված այս համակարգը բացառում է մարդկային գործոնը. լինի պլանշետից, քարտային համակարգից, թե թուղթ ու գրչից, ամբողջ ինֆորմացիան հավաքում է մեկ տեղում` ծրագրում: Համակարգը վարում է հաշվառումը. Ձեր ծախսած գումարը մնում է մինիմալ:
Ուզում եք չարաշահումներ չլինե ՞ն. մեր համակարգը հասկանում է Ձեզ: Եթե մատուցողը 1 օրում, ասենք, 10 սուրճ վաճառեց, սրճարանի կառավարման ծրագիրը գրանցում է բոլոր այդ 10-ն էլ:

Դատարկ սեղաններ
Ուզում եք հասկանալ. ինչքա ՞ն է տևում 1 հաճախորդի սպասարկումը` սրճարանի ծանրաբեռնվածությունը պարզելու համար,
Կամ պարզել. ո ՞ր սեղաններն են ավելի հաճախ օգտագործվում. եթե մեկից քիչ են օգտվում, գուցե վնասվե ՞լ է կամ լավ դիրքում չէ ՞:
Մեր սրճարանի կառավարման ավտոմատացված համակարգը տրամադրում է վերլուծության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։
