Ճաշարանի կառավարման խնդիրները
Լավ կառավարման ծրագրի բացակայության դեպքում բնականաբար, «միջին պատվերի» վելուծությունը հստակ պատկերացում չի տա արդյունավետության մասին:
Այլ խնդիր էլ կա. խոհարարը կարող է չհետեւել նախապես մշակված բաղադրատոմսին եւ պատրաստել աչքաչափով: Նրա խոհարարական մտքի թռիչքը Ձեզ համար լուրջ խնդիր կդառնա՝ ուտեստի ինքնարժեքը որոշելիս: Կկորցնեք և՛ իր ժամանակը, և՛ գումարը։

Խնայեք Ձեր ժամանակը և գումարը
Երբ համակարգում տեսնում եք հաշվարկը, որի համաձայն՝ մեկ հաճախորդը ծախսել է առավելագույն գումար, բայց ընդունած սնունդը բավարար չէ կշտանալու համար /800 գրամ՝ ըստ միջազգային չափանիշի/, ուրեմն պետք է որոշ կերակրատեսակներ ավելի էժան վաճառել՝ իհարկե, պահպանելով որակը:
Երբ տեսնում եք, որ հաճախորդը ընդամենը 2 կերակրատեսակ է վերցնում, որոնք ապահովում են այդ 800 գրամը, միգուցե հնարավորություն տաք կես չափաբաժին գնելու, որպեսզի հաճախորդը ևս 1 կերակրատեսակ պատվիրի և ավելի բազմազան սնվի:

Ի՞նչ լուծում ենք առաջարկում մենք
Ծրագիրն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկման աշխատանքները, ասենք մարդկային անկառավարելի հոսքը։ Ծրագրում նախապես մուտքագրվում է տվյալ ուտեստի համար անհրաժեշտ բաղադրամասերը և կատարվում է ճշգրիտ հաշվարկ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև տեսնելու բաղադրամասերի պակասորդներն ու ավելցուկները։
Համակարգը թույլ է տալիս գանձապահին ընտրել ծրագրում նախապես լրացված ուտեստի տեսակն ու նշում քանակը, ինչպես նաև ցույց է տալիս պատվերի ընդհանուր գումարը՝ խնայելով և՛ հաճախորդի և՛ գանձապահի ժամանակը։

Հաճախորդից մեկ քայլ առաջ անցեք
Ճաշարան այցելողների խնդիրը համեղ և էժան ուտելն է։
Պետք է ճկուն լինել՝ կանխատեսել հյուրերի վարքը: Համակարգը սա անում է Ձեր փոխարեն. պարզապես վերլուծության գործիքները պետք է «մշտական մարտական պատրաստության մեջ» պահել:
