Լավ հիվանդանոց՝ առողջ հիվանդ
Բոլորը գիտեն, որ հիվանդանոցը ուրախության հետ քիչ է առնչվում, սակայն սպասարկող և բուժ. անձնակազմի լավ տրամադրությունը, ստեղծում են մի մթնոլորտ, որը չի կարող դրական չանդրադառնալ առողջացած հիվանդների քանակի վրա: Հոգատար մթնոլորտ գերազանց աշխատանքի համար հեշտությամբ կարող եք ստեղծել Մեր Սոֆթ ընկերության Հիվանդանոցի ավտոմատացված կառավարման ծրագրի օգնությամբ: Տվյալների ընդհանրական շտեմարանը, որտեղ հեշտ է տեսնել յուրաքանչյուր աշխատակցի ամեն մի գործողություն, զբաղվածությունը, հիվանդների քարտերը՝ հիվանդության ամբողջական պատմությամբ, գիտելիքների շտեմարանը և այլն գործիքներ թույլ են տալիս աշխատանքը արդյունավետ կազմակերպել: Տարաբնույթ տվյալներ մեկ տեղում, որոնք լավ համակարգված են, որոնման միջոցով հեշտ հասանելի և վերլուծելի բազմաբնույթ գործիքների և հաշվետվությունների շնորհիվ. սա է ծրագրի ներդրումը հիվնադանոցի առօրյայում: Աշխատեք ավելի արագ և սահուն օրը ընդամենը մեկ դոլար վճարելով մեր վիրտուալ «օգնականի» աշխատանքի համար:
