Աշխատողների տվյալները ձեռքի տակ են
10-ից ավելի ընկերության հաշվապահությո՞ւն եք վարում։ Ուրեմն ճիշտ ծրագիր եք ընտրել։ Մեր համակարգը ապահով հիշում է Ձեր հաճախորդ բոլոր ընկերությունների աշխատակիցների տվյալները, հաշվետվությունները, մյուս փաստաթղթերը։ Կոճակի մեկ սեղմում ու երեւում է, թե նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը ո՛ր բանկով է փոխանցվում, սոցիալական վճարներ պե՞տք է մուծել, թե՞ ոչ, ո՛ր աշխատակիցներն են վերապատրաստում անցնում և այլն։
Հաշվապահական գրասենյակի աշխատանքի ավտոմատացումը ապահովագրում է տույժ եւ տուգանքներից՝ ժամկետները ուշացնելու համար։ Ծրագիրը հաղորդագրությամբ հիշեցնում է հաշվետվություններ եւ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահը։
