Ծրագիրը ճանաչում է հաճախորդին
Ինչքան հաճելի է, երբ, դիմավորելով հոգնած, նյարդայնացած մարդկանց, նրանց ճանապարհ ես դնում հանգտացած, ուրախ ու էներգիայով լի: Բայց ինչքա՞ն ջանք է պետք գործադրել դա անելու համար: Լավ հանգիստը սկսվում է ժամանակակից ու հարմարավետ ինտերյերից ու ավարտվում է հանգստացողների ճիշտ տեղավորմամբ ու սպասարկմամբ: Օրինակ՝ իմանալով հանգստացող խմբի կազմը կարելի է արդյունավետ կազմակերպել նրանց հանգիստը՝ առաջարկելով համապատասխան ժամանց, էքսկուրսիաներ՝ միաժամանակ գոհացնելով հյուրերին և ավելացնելով եկամուտը՝ խաչաձև վաճառնքերի հաշվին: Ինչպե՞ս սպասարկել հեշտ, արագ ու արդյունավետ: Ձեզ կօգնի Մեր Սոֆթ ընկերության Հանգստյան տան կառավարման ավտոմատացված համակարգը, որը թույլ կտա լավագույն կերպով կյանքի կոչել ցանկացած նախաձեռնություն։
