Էլ մի տուժեք «մոռացկոտ» աշխատակիցների պատճառով
Այցելուները հազար ու մի երգ են երգում, բայց կտրոնում գրանցած են ընդամենը մի քանի՞սը: Մի հավատացեք չար լեզուներին, թե մատուցողները երգի պատվերի դիմաց գումարը վերցնում են տեղում՝ առանց ներառելու վերջնական հաշիվ: Պարզապես ներդրեք Մեր Սոֆթի՝ Կարաոկե-ակումբի ավտոմատ կառավարման ծրագիրը եւ բոլոր երգերը հենց պատվիրելու պահին կմտնեն համակարգ: Ձեր եկամուտը, հաստատ, կկրկնապատկվի:
Ցերեկը, թե գիշերը, աշխատանքային, թե հանգստի օրերին նույն երգի համար գները տարբեր են: Մեր համակարգը դա տարանջատում է. ծրագրին խաբել` չի ստացվի: Բոնուսնե՞ր. խնդրեմ. 10 երգից 2-ը ուզում եք անվճար լինի. կլինի հենց այդ 2-ը եւ ոչ ավելի. մարդկային գործոն չկա: Չարաշահումն անհնար է:

Երգերի պատվերները չեն կորում
<<Ուղտը ականջին կանգնածները>> անվերջ ու բարձր երգում են, իսկ վոկալի դասեր ստացածներին հերթը չի՞ հասնում:
Երգերի երկար ցանկից հաճախորդների գլուխը պտտվո՞ւմ է. մինչեւ այդքանը թերթեն, որ կոդը գտնեն, երգելու ցանկությունը կկորի:
Երգն ակտիվացնում եք հենց ծրագրի մեջ: Ու… դուք կգերազանցեք Ձեր մրցակիցներին:

Ծրագրի անսպառ հիշողություն
Այո լինում է, երբ հաճախորդների մեծ հոսքի մեջ աշխատակիցները պատվերը կորցնում են: Մինչդեռ հենց դա է Ձեր եկամուտը: Մյուս կողմից կորցրած պատվերը կարող է «նեղացնել» հաճախորդին և նա այլևս չի գա Ձեր կարաոկե: Որպեսզի ոչ մի դրամ չկորցնեք, օգնության կգա մեր ծրագրի վստահելի ու անսպառ հիշողությունը:
Այո լինում են քմահաճ հաճախորդներ. ուզում են մեկ երգը հիմա երգել, մյուսը, ասենք, 20 րոպե հետո: Համակարգի համար սա վայրկյանների գործ է. հեշտ պլանավորում է պատվերի ժամկետը. ճկուն, որ կարողանաք անգամ արտահերթ երգեր ներառել կամ փոխել պատվերը: Այս պարագայում, նաեւ դիջեյը կարող է իր ճաշակով երգեր միացնել ազատ տեղերում:

Լավ հաճախորդին դեմքով են հիշում
Կցանկանայի՞ք մշտական հաճախորդներին հիշե՞լ. համակարգը դա կանի Ձեր փոխարեն: Անուն-ազգանուն, տարիք, նախասիրություններ, պահվածք, բնութագիր… ինչ ուզենք, կարող եք գրանցել ու պահել. հաստատ պետք կգա:
