Գոհ հաճախորդը՝ հավատարիմ հաճախորդն է
Առողջարային բիզնեսը, բացի ցանկացած հյուրանոցի գործունեությանը հատուկ առանձնահատկություններից, ունի մի կարևոր տարբերություն. առողջարանում հյուրընկալվում են ոչ միայն հանգստանալու, այլև առողջությունը լավացնելու նպատակով: Դա նշանակում է, որ պետք է ունենալ ամուր կապեր հիվանդանոցների, պոլիկլինիկաների, արհմիությունների և սոցիալական կենտրոնների հետ այցելուների կայուն հոսք ապահովելու համար: Մյուս կողմից որակյալ ծառայություններ մատուցելու համար պետք է ունենալ դեղամիջոցների անհրաժեշտ քանակները և պլանավորել բուժ. սենյակների զբաղվածությունը: Այս բոլոր խնդիրներիը արդյունավետ լուծելու համար Ձեզ կօգնի Մեր Սոֆթ ընկերության Առողջարանային բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգը: Իսկ Ձեզ այցելած հյուրին՝ ծննդյան կապակցությամբ կամ հատուկ զեղչերի մասին մեկ կոճակի սեղմումով ծրագրից ուղարկված հաղորդագրությունը թույլ կտա բազմիցս ավելացնել հավատարիմ հաճախորդների քանակը:

Հիմնական գաղափարներ
Համակարգը թույլ է տալիս ստանալ ինֆորմացիա՝
- ազատ սենյակների առկայության մասին,
- սպասվող հյուրերի մասին,
- ազատվող սենյակներին մասին,
- զբաղված սենյակների մասին,
- պարտքերի և կանխավճարների մասին,
- սենյակներում առկա գույքի վերաբերյալ,
Համակարգը թույլ է տալիս՝
- ռեզերվացնել համարներ,
- իրականացնել արագ բնակեցում,
- վարել ճկուն գնային քաղաքականություն,
- իրականացնել աշխատանք կորպորատիվ հաճախորդների հետ,
- վարել զեղչային և բոնուսային քաղաքականություն:
