Ավելի արդյունավետ կառավարում
Հյուրանոցային բիզնեսում մրցակցային առավելություն ունենալու համար կենսական նշանակություն ունի տվյալների մեծ շտեմարան ունենալու, պահպանելու և վերջինիս միշտ հասանելի լինելու հանգամանքը: Սեզոնային գերբեռնվածությունը կամ հյուրերի բացակայությունը, այցելուների կացության ժամանակահատվածը, սենյակների զբաղվածությունը, վճարումների վերահսկողությունը, հաճախորդների նախասիրությունները ու ներքին հարդարման ժամանակակից պահանջները, ազգային ու միջազգային խոհանոց, դիետիկ ուտեստներ և ուրիշ շատ ու շատ մանրուքներ՝ ոչինչ չպետք է անուշադրության մատնվի: Մեր Սոֆթ ընկերության Հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգի հետ միասին անհրաժեշտ տեղեկատվությունը միշտ ձեռքի տակ է մատչելի ու ամբողջական՝ երաշխավորելով սպասարկման արագությունն ու որակը: Իսկ ծրագրի օգնությամբ արված փոքրիկ անակնկալները կհուշեն Ձեր հյուրերին, որ իրենց հիշում և սպասում են՝ դարձնելով նրանց Ձեր հավատարիմ հաճախորդը:
Հիմնական գաղափարներ
Համակարգը թույլ է տալիս ստանալ ինֆորմացիա՝
- ազատ սենյակների առկայության մասին,
- սպասվող հյուրերի մասին,
- ազատվող սենյակներին մասին,
- զբաղված սենյակների մասին,
- պարտքերի և կանխավճարների մասին,
- սենյակներում առկա գույքի վերաբերյալ,
Համակարգը թույլ է տալիս՝
- ռեզերվացնել համարներ,
- իրականացնել արագ բնակեցում,
- վարել ճկուն գնային քաղաքականություն,
- իրականացնել աշխատանք կորպորատիվ հաճախորդների հետ,
- վարել զեղչային և բոնուսային քաղաքականություն: