Հեշտությամբ կառավարեք գործընթացները
Մսամթերքի արտադրության արդյունավետ կառավարումը հեշտ խնդիր չէ, քանի որ հստակ պլանավորում և վերահսկողություն է պահանջում մսամթերի ստացումից մինչև վաճառակետում արտադրանքի իրացում: Արտադրության գործունեությունը արդյունավետ կառավարելու համար Ձեզ օգնության է գալիս «Մեր Սոֆթ» ընկերության Մսամթերքի արտադրության կառավարման ծրագիրը: Համակարգում ներդրված արտադրության պլանավորման գործիքները թույլ են տալիս Ձեզ կոճակի մեկ սեղմումով արագ տեսնել բոլոր մնացորդները և հաշվարկել արտադրության համար անհրաժեշտ քանակները: Բաղադրամասերի բազմաստիճան հաշվարկի շնորհիվ ծրագիրը միշտ պատրաստ է պատասխանել Ձեր հարցին, թե ինչքան, երբ և ինչ է պետք պատվիրել անհրաժեշտ քանակի արտադրանք պատաստելու համար: Ազնիվ և առանց խաբեբայության աշխատանքային գործընթաց ապահովելուց բացի ծրագիրը նաև օգնում է Ձեզ ճիշտ կառավարել իրացման կետերի միջև աշխատանքը՝ մասնավորպես թույլ տալով ճիշտ կազմակերպել արտադրանքի հետ վերադարձի գործընթացը: Եվ վերջապես ծրագրում առկա ֆինանսական և դիստրիբուցիայի վերահսկման գործիքների շնորհիվ դուք կարող եք արդյունավետ կառավարել առաքիչների և պահեստների գործունեությունը՝ զգալի նվազեցնելով կորուստները: