Անընդհատ նույն հաշվարկը մի կատարեք
Պիցա, ֆրի, աղցան, կոլա, տորթ… մանկական ժամանցի կենտրոններում ճաշացանկը բազմազան չէ: Շատ տեղերում կա ֆիքսված գնով հատուկ մենյու-առաջարկներ, որոնք էլ նախընտրում են հաճախորդները: Ինչո՞ւ կորցնել թանկագին ժամանակը նույն բանը երկար գրի առնել, իսկ հետո հաշվել: Մեր Սոֆթ ՍՊԸ-ի մանկական սրճարանի կառավարման համակարգը թույլ է տալիս մեկ սեղմումով բեռնել ստանդարտ ճաշացանկը և պարզապես փոխել այցելուների թիվը, որից հետո ծրագիրը կկատարի մնացած բոլոր հաշվարկները: Շատ պարզ է նաև ՀԴՄ սարքի հետ աշխատանքը, ծրագրում սեղմում եք համապատասխան կոճակը և ՀԴՄ կտրոնը տպված է:
Հաճախորդները կհիշեն ու կվերադառնան
Կրկնակի վաճառքներն ապահովելը հավատարիմ հաճախորդներ ձեռք բերելու և հետևաբար բիզնեսի բարգավաճումն ապահովելու առաջին քայլերից մեկն է: Ինչպե՞ս անել, որ մարդիկ մեկ անգամ Ձեզ այցելելով գան երկրորդ, երրորդ... հարյուրերորդ անգամ, խորհուրդ տալ իրենց ընկերներին: Գործը միայն ծառայությունների բարձր որակի մեջ չէ: Նույնիսկ անցկացնելով ցնցող ժամանակ Ձեր մոտ՝ վերադառնալու որոշում կայացնելու համար հաճախորդին պետք է հավելյալ իմպուլս՝ օրինակ հիշեցում: Մեր մանկական սրճարանի կառավարման ծրագրով նման հիշեցումներ կազմակերպելը հեշտից էլ հեշտ է: Օրինակ՝ Ձեր սրճարանում կազմակերպվել է երեխայի ծնունդ: Հաջորդ տարի բալիկի ծննդյան օրից մեկ շաբաթ առաջ ծրագիրը ավտոմատ կարող է ուղարկել SMS, կամ էլ. նամակ, հատուկ շնորհավորանքով և զեղչային առաջարկով: 90%-ով հաճախորդները Ձեզ մոտ կվերադառնան:
Բոլորը ծրագրով
Ատրակցիոններն ու խաղերը երեխաների ամենասիրած զբաղմունքն են. կարելի է երեխային խաղից չկտրել՝ վճարում անելու կամ ժետոն ձեռք բերելու համար: Համակարգը թույլ է տալիս ատրակցիոններից օգտվել Ձեզ համար ամենաարդյունավետ եղանակով:
Ձեր կենտրոնը հագեցած է սարքավորումներո՞վ. Հրաշալի է: Ծրագիրը ինտեգրվում է ցանկացած տեխնիկայի ու սարքավորման հետ: