Առաքումը Ա-ից Ֆ-ը
Ապրանքների առաքումը ճիշտ կազմակերպելու համար պետք է ոչ միայն ճիշտ վարել ընկերության ընթացիկ հաշվառումը, այլև ապահովել, որ անհրաժեշտ տեղեկատվությունը միշտ հասանելի լինի վաճառքների գործընթացում ներգրավված բոլոր աշխատակիցներին, որպեզի հնարավորություն տա վերջիններիս արդյունավետ լինել, սակայն ոչ ավել քան անհրաժեշտ է:
Օրինակ՝ վաճառքների գործակալը միանշանակ ավելի լավ կիրականացի իր պարտականությունները, եթե առցանց տարբերակով որևէ տեխնիկայի օգնությամբ մշտապես Ձեռքի տակ տեղեկատվություն ունենա իր կողմից սպասարկվող խանութների վերաբերյալ: Կարողանա ոչ միայն առցանց ընդունել պատվերը, որը միագամից կարտացոլվի համակարգում, այլև ցանկացած պահի հասանելիություն ունենա իրեն անհրաժեշտ տեղեկատվությանը՝ խանութի պատվերների պատմություն և իրենց հետ աշխատանքի ֆինանսական նրբություններ, հաճախորդի կողմից պատվիրված ապրանքի առկայություն պահեստում և շատ ու շատ փոքր, սակայն կարևոր մանրուքներ:
Համախմբելով տարբեր աղբյուրներից հավաքած ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը մեկ տեղում՝ այն է Մեր Սոֆթ ընկերության դիստրիբուցիայի համակարգ, դուք հեշտությամբ կարող եք պլանավորել և վերահսկել Ձեր գործունեությունը, լինել պրոակտիվ և անփոխարինելի Ձեր հաճախորդների համար: