Կառավարել խրախճանքը ծրագրով
Դիսկոտեկը կրթօջախ, աշխատավայր կամ բնակարան չէ. այստեղ մարդիկ գալիս են իրենց հանգիստը վայելելու պայմանականություններից զուրկ միջավայրում, ուր ոչինչ չպետք է խոչընդոտի զվարճանքին: Սա նշանակում է, որ հաջողակ լինելու համար դիսկոտեկում տեղի ունեցող ամեն մի գործընթաց էլ ավելի կառավարելի պետք է լինի, որպեսզի լավագույն սպասարկումը երաշխավորված լինի։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ վերահսկողությունը լինի աննկատ, որ այցելուները կարողանան իրենց զգան հանգիստ ու անկաշկանդ: Այս ամենը հատուկ պահանջներ է դնում կառավարման մոտեցումների հանդեպ: Այս ծրագիրը ապահովում է արդյունավետ կառավարումը։
Գումարը հոսում է հենց Ձեր գրպանը
Երբեմն դիսկոտեկի առօրյայում ի հայտ են գալիս իրավիճակներ, երբ խմիչքի մի որոշ քանակ տարօրինակ կերպով անհետանում է: Ուզում եք այլևս ոչ մի գրամ վիսկի չկորչի՞ և ըմպելիքի վաճառքից բոլոր դրամերը հոսեն Ձեր գրպանը: Շատ լավ: Մեր համակարգով աշխատելիս Դուք հավելյալ գործողություններ անելու կարիք չունեք, բոլորը հաշվառվում է ավտոմատ՝ խմիչքի տեսակը, կոկտեյլում օգտագործված չափաքանակը, ավելցուկները, վաճառված քանակները՝ բոլորը
Իհարկե սա չի վերաբերում միայն խմիչքին, օրինակ խորտիկները և մյուս պատվերները վերահսկելու բազում մեխանիզմներ են առկա համակարգում: Դիսկոտեկի կառավարման ծրագիրը թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ տեսնել, թե որքան խմիչք և ինչ ուտելիք է պատվիրվել:
Բարը՝ առանձին, սեղանները՝ առանձին
Դիսկոտեկում հիմնական վաճառքը բարի մոտից է. բարմենը պատրաստեց կոկտեյլը, փողը վերցրեց և տեղում մուտք արեց:
Միևնույն ժամանակ սրահում տեղակայված են սեղաններ, որտեղ Ձեր այցելուներն են նստած, որոնք վերջում են վճարում:
Վճարման հանդեպ մոտեցումը այլ է, ուստի իրականացվող գործառույթները և եկամտաբերությունը նույնպես տարբեր է: Մեր Սոֆթ ՍՊԸ դիսկոտեկի կառավարման համակարգը Ձեզ տալիս է համապատասխան գործիքներ, որոնք կբացառեն խառնաշփոթը, կօգնեն վերահսկել բիզնեսը: