Պրոեկտի նկարագիր
Նպատակ: | Դեղատան կառավարման գործընթացի ավտոմատացում |
Խնդիրներ: | Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի |
Սկիզբ: | 2009 - now |
Թիմ: | Գարեգին Սարգսյան - Պրոեկտի ղեկավար Գոռ Ռուստամյան - Արխիտեկտոր Վահե Միքաելյան - Ծրագրավորող Հայկ Բաղդասարյան - Որակի պատասխանատու |
Նվաճումներ: | 107 հաճախորդ |
Մեր Սոֆթ ՍՊԸ-ն հատուկ դեղատների համար մշակել է «Դեղատան կառավարման համակարգ»-ծրագրային փաթեթը, որը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով կառավարել ու վերահսկել տեղի ունեցող գործընթացները, ստանալ դեղորայքին վերաբերող հաշվետվություններ` առանց բիզնեսմենի համար խիստ թանկ ժամանակն անհիմն վատնելու: Փաստաթղթաշրջանառության միջոցով հնարավոր կլինի վերականգնել իրականացված գործարքները, ինչպես նաև ստանալ լիարժեք ինֆորմացիա գործընկերների պարտավորությունների վերաբերյալ:
Դեղատան կառավարման ծրագրի հիմնական գաղափարները
- Ապրանքի ձեռք բերում, իրացում (նաև մանրածախ),
- Աշխատանք բարկոդ սկաներով,
- Ապրանքի վերադարձ, հետ ընդունում,
- Գործընկերների/գնորդների հաշիվների վարում մի քանի փոխարժեքով,
- Գործընկերների/գնորդների պարտքի վերանայում,
- Դրամական միջոցների շրջանառություն, մնացորդ և գործառույթներ (դրամարկղ, բանկ),
- Ապրանքի դուրս գրում պահեստից,
- Ապրանքանյութական արժեքների տեղաշարժ,
- Առանձին դեղատների կառավարում,
- Ապրանքի կոմպլեկտավորում,
- Ժամկետն անցնող ապրանքի ավտոմատ վերահսկում,
- Ապրանքի ավտոմատացված քանակական վերահսկում նախկինում կուտակված ստատիստիկ վերլուծության հիման վրա,
- Պատվերների ձևակերպում,
- Գնագոյացում,
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում:
- Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ,
- Հաշիվ ապրանքագիր,
- Վճարման հաշիվ,
- Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի օրդերներ,
- Բեռնագիր,
- Պահեստի մուտքի և ելքի օրդերներ:
Հաշվետվություններ
- Տեղեկանք գնորդներին տրված հարկային հաշիվների վերաբերյալ:
- Գնորդների հաշվետվություն ըստ իրացումների,
- Մատակարարների հաշվետվություն ըստ ձեռքբերումների,
- Գործընկերների պարտավորությունների հաշվետվություն,
- Պահեստի մնացորդների հաշվետվություն,
- Ըստ պահեստի շարժի,
- Ըստ նյութական միջոցների առկայության,
- Փչացող ապրանքի վերաբերյալ,
- Վաճառքների ընդհանրացված հաշվետվություն (ԱԱՀ, զրոյական ԱԱՀ, ԱԱՀ-ից ազատված, մանրածախ վաճառք):
Տեխնիկական առավելություններ
- Զգալիորեն արագացնում է ապրանքի գույքագրման գործընթացը դեղատանը,
- Թեթևացնում է թղթաբանական աշխատանքը,
- Օպտիմալացնում է ապրանքի վերահսկման գործընթացը դեղատնում,
- Նշանակալիորեն կրճատում է աշխատակիցների կողմից դեղատան գործընթացների մասին տեղեկությունները մուտքագրելու վրա ծախսվող ժամանակը,
- Իրական ժամանակ ռեժիմով համեմատում է ընթացիկ հաշիվներն ու մնացորդները,
- Բարձրացնում է դեղտնում ապրանքի փնտրման արագությունը: