Մարդկային ռեսուրսների կառավարում: Աշխատակիցների հաճախումների վերահսկում՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր, տաբել

Մարդկային ռեսուրսների կառավարում: 

Աշխատակիցների հաճախումների վերահսկում՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր, տաբել

 

Աշխատակիցների հաճախումները վերահսկում են Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի (տաբելի) միջոցով: Աշխատաժամանակի հաշվակի տեղեկագիրը փաստաթուղթ է, որը տեղեկություններ է պարունակում ամսվա ընթացքում ամեն աշխատողի աշխատած ժամանակի և բացակայությունների մասին:

Տեղեկագիրը հնարավորություն է տալիս

  • Վերահսկել աշխատողների հաճախումները, հայտնաբերել բացակայությունները և ուշացումները
  • Վերահսկել աշխատակազմի աշխատավայրում գտնվելը, ինչպես նաև ժամանակին ընդմիջման գնալը և ընդմիջումից վերադառնալը
  • Ֆիքսել, որ աշխատողները ժամանակին ավարտեն աշխատանքը և դուրս գան աշխատավայրից
  • Հաշվառել փաստացի աշխատած ժամանակը, պարապուրդը, հիվանդությունը, արձակուրդը և աշխատաժամանակի օգտագործման այլ ձևեր
  • Գրանցել աշխատակիցների` առանց թույլտվության բացակայությունները

Այս խնդիրների կարգավորումից բացի, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը տվյալ ժամանակահատվածի աշխատավարձի հաշվարկման հիմք է, ուստի գործատուն պարտավոր է օրենքով սահմանված կարգով  հաշվարկել  յուրաքանչյուր աշխատողի փաստացի աշխատած ժամանակը:

Տեղեկագրի վարման` օրենքով սահմանված կանոններն են.

  1. Տեղեկագիրը ձևակերպվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչով` ամեն ամիսը մեկ անգամ: Թղթային տեղեկագիրը պահպանվում է 5 տարի:
  2. Տեղեկագրում լրացվում են`
  • Կազմակերպության անվանումը,
  • Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,
  • Աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը, մասնագիտությունը,
  • Սոցիալական ապահովության քարտի համարը,
  • Փաստացի աշխատած ժամանակահատվածը,
  • Աշխատաժամանակը:
  1. Տեղեկագրում աշխատանքի նոր ընդունված աշխատողի տվյալները լրացվում են աշխատանքի անցնելու օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով:
  2. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղափոխված աշխատողի մասին տվյալ տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:

Նոր աշխատատեղի տեղեկագրում տեղափոխված աշխատողի տվյալները լրացվում են տեղափոխման օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով:

  1. Գործատուն աշխատողի պահանջով աշխատողին տրամադրում է քաղվածք տեղեկագրից` ոչ ավելի, քան աշխատած վերջին մեկ տարվա համար:

Աշխատանքից ազատելու դեպքում տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:

  1. Տեղեկագրում ամսվա օրերը նշելու համար առանձնացվում է մեկ վերին տող, հիշատակի, տոնական, ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` միայն կիրակին, հերթափոխային ժամանակացույցի դեպքում` հանգստյան օրը տոնայնացվում են մոխրագույնով:
  2. Աշխատանքային ժամերը նշվում են աշխատանքային ժամանակացույցի համապատասխան աշխատած ժամերի տևողությամբ (օրինակ, 1 ժամ, 4 ժամ, 8 ժամ, 24 ժամ և այլն),  աշխատողի պարապուրդում և գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածը տեղեկագրում գրառվում է <<Պարապուրդ>> և <<Գործուղում>> բառերով:
  3. Տեղեկագրի ամփոփիչ սյունակում նշվում է աշխատած օրերի և ժամերի ընդհանուր թիվը:
  4. Լրացված տեղեկագիրը հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հաստատում է գործատուն: Հաստատված տեղեկագիրը ներկայացվում է ֆինանսական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանում:
  5.  Տեղեկագրում սխալների հայտնաբերման դեպքում սխալ թույլ տված անձը կատարում է համապատասխան ուղղում և ստորագրում է:

Հատկապես այն ընկերություններում, որտեղ աշխատակիցների թիվը շատ մեծ է, նրանց աշխատանքային կարգապահության, հաճախումների և բացակայությունների վերահսկողության, աշխատանքը թեթևացնելու և, ի վերջո, աշխատակազմի ճիշտ կառավարման համար անհրաժեշտ է համապատասխան համակարգի (HRMS, աշխատակազմի կառավարման համակարգի) կիրառում: Իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի լրացման միապաղաղ և ժամանակատար աշխատանքից ազատվել կօգնեն իդենտիֆիկացման սարքերը, որոնք կվերահսկեն աշխատակազմի աշխատաժամերը:

Աշխատակիցների այցելությունների, աշխատաժամանակի փաստացի վերահսկման, աշխատանքի ներկայանալու, աշխատավայրից դուրս գալու կամ անհարկի բացակայելու, ինչպես նաև աշխատակիցների նախատեսվածից ավելի աշխատած ժամերի գնահատման, մարդկային ռեսուրսների կառավարման համար արդյունավետ միջոց են համարվում իդենտիֆիկացման սարքերը, որոնց ներդրման արժեքն անհամեմատ ցածր է դրանց բերած օգուտից:

HRMS  աշխատակազմի կառավարման համակարգի միջոցով հնարավոր է.

  • Աշխատաժամանակի ավտոմատ վերահսկում,
  • Աշխատակիցների արտադրողականության բարձրացում,
  • Աշխատակիցների մոտիվացիայի և պարտաճանաչության բարձրացում
  • Աշխատաժամանակի տեղեկագրի (տաբելի) լրացման ժամանակի կրճատում
  • Չաշխատած ժամանակի համար վճարումների կրճատում
  • Անբարեխիղճ աշխատակիցների բացահայտում
  • Նախատեսվածից ավելի ժամեր աշխատած աշխատակիցների օբյեկտիվ գնահատում և հավելումների վճարում
  • MSHR համակարգի հետ ինտեգրվում են երեք տեսակի իդենտիֆիկացման սարքեր` մագնիսական քարտով սարքեր, դիմաճանաչման սարքեր և մատնահետքի ճանաչման իդենտիֆիկացման սարքեր:

Ցանկացած ձեռնարկության ծախսերի զգալի մասը աշխատանքային ռեսուրսների վրա է: Ցավոք ՀՀ-ում գործող ձեռնարկությունների ղեկավարները շատ դեպքերում տնտեսում են այդ կարևոր ռեսուրսի գնահատման և արդյունավետ օգտագործման հարցում: ՀՀ-ում գործող ձեռնարկությունները և տնտեսվարող սուբյեկտները, որոնք ունեն 50-ից ավելի աշխատակիցներ` ներդնելով մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը`համակցված աշխատաժամերի վերահսկման սարքավորումների հետ, կկարողանան տնտեսել շոշափելի ֆինանսական միջոցներ և բարձրացնել իրենց ձեռնարկության արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը: Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ներդրման տնտեսական էֆեկտիվության գնահատման նպատակով կիրառենք պարզ հաշվարկ միայն աշխատակիցների ուշացումների և նորմատիվ 8 ժամից քիչ աշխատելու դեպքի համար, երբ ձեռնարկությունում աշխատում է 100 աշխատակից` միջինը 120 000 ՀՀ դրամ աշխատավարձով: Եթե ձեռնարկությունում չի գործում աշխատաժամանակի ավտոմատացում, ապա կարող ենք ենթադրել, որ 100 աշխատակիցներից առնվազն կեսը գոնե 10 րոպեով կուշանա աշխատանքից: Մեկ աշխատակցի մեկ օրվա աշխատավարձը հավասար է.

120 000 դր / (8ժամ×21օր)=714դրամ

Մեկ օրվա ուշացումների գումարը կկազմի.

50աշխ.×10րոպե×714դրամ/60րոպե=5950 դրամ

Հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում ձեռնարկությունը պետք է աշխատի 251 օր, այսինքն` ուշացումների հետևանքով աշխատակիցների վատնած գումարը կլինի`

251օր×5950դրամ=1493450 դրամ:

 

Ավելին կարող եք կարդալ՝

Share