2016
Բիզնեսի ավտոմատացում. ինչ կտա մեզ դա
Բիզնեսի ավտոմատացումը 21-րդ դարի բիզնեսի կառավարման կարևորագույն մարտահրավերներից է, որը անասելի առավելություններ է տալիս՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում: Այսօր արդեն, Հայաստանի նույնիսկ փոքր ձեռնարկությունները սկսել են քայլեր ձեռնարկել բիզնեսի ավտոմատացման ուղղությամբ: Պատճառներից մեկը օրեցօր ահագնացող մրցակցությունն է, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունները՝ ՀԴՄ կտրոնում անվանացանկ տպելու հետ կապված: Ինչքան շատ ընկերություններ են սկսում մտածել ամենատարբեր բիզնես գործընթացների ավտոմատացման մասին, այնքան շատ և տարատեսակ կարծիքներ են հնչում այս թեմայի շուրջ: Օրինակ, որ ավտոմատացումը կամ բիզնեսի կառավարման համակարգերը և ծրագրային փաթեթները անհրաժեշտ են միայն խոշոր ընկերություններին: Այո, խոշորներին պետք են, և նույնիսկ դրա անհրաժեշտությունը կար դեռ երեկ, դեռ 10 տարի առաջ: Այն խոշոր ընկերությունները, որոնք ունեն 100-ից ավելի աշխատակից, բայց չեն կիրառում ավտոմատացված կառավարում, չեն կարողանալու լիարժեք վերահսկել աշխատակիցներին և բիզնես գործընթացները, ինչպես նաև չեն կարողանալու առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները և կսկսեն իրենց տեղը զիջել մրցակիցներին: Սակայն, չմոռանանք որ փոքր և միջին ձեռնարկությունները նույնպես պետք է մտածեն ավտոմատացման մասին, քանի որ այլ կերպ չեն հաջողի: Փոքր ձեռնարկությունների ավտոմատացման անհրաժեշտությունն, իրականում, ավելի մեծ է, քանի որ, ինչպես հայտնի է, ավտոմատացումը կարող է կրճատել վաճառքի, պահեստի կառավարման, թղթաբանության, մարքեթինգի, հաճախորդների սպասարկման և այլ բիզնես բնագավառներում առկա գործառույթներում աշխատանքային ռեսուրսը, որի կարիքը առավել քան մեծ է ՓՄՁ-ում: Նաև տարածված կարծիք կա, որ բիզնեսի ավտոմատացումը թանկ ներդրում է և նույնիսկ բազմաթիվ դեպքերում կարող է չարդարացնել ծախսած ռեսուրսները: Իրականում, դա սուբյեկտիվ կարծիք է, որը ձևավորել են այն ձեռնարկատերերն ու գործարարները, որոնք չեն հաջողել կառավարման համակարգեր ներդնելիս: Այդ իսկ պատճառով, նախքան բիզնեսի ավտոմատացմանն անցնելը, ձեռնարկության թոփ ղեկավարները պետք է ուսումնասիրեն տվյալ բոլոր այն ստորաբաժանումները, հանգույցները և բիզնես գործընթացները, որոնց աշխատանքում իրոք կա ավտոմատացման անհրաժեշտություն: Այդ տարածված կարծիքը կարող է առաջանալ նաև անբարեխիղճ IT մատակարարների աշխատանքի արդյունքում. պետք է զգուշ լինել այս հարցում և առանց շտապողականության ընտրել գործընկեր, որը կիրականացնի կառավարման համակարգի ներդրումը:
Բազմաթիվ՝ հատկապես հաջողակ գործարարներ, նախքան որևէ նախագծում ներդրում անելը, հարց են տալիս. <<Ինչ կտա դա մեզ >>: Սովորաբար, այդ hարցը տալով, գրագետ գործարարը չի ակնկալում միայն շահութաբերության բարձրացում և ծախսերի կրճատում: Ստորև ներկայացվում է բիզնեսի և բիզնես գործառույթների ավտոմատացման օգուտները.
- Գործառնական ծախսերի կրճատում
- Բիզնես գործընթացների և պրոցեսների զգալի արագացում, օպտիմալացում, բարելավում
- Ձեռնարկության կառավարման արդյունավետության բարձրացում
- Ձեռնարկության կառավարման ռիսկերի նվազեցում
- Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի վերահսկում
- Ձեռնարկության ստորաբաժանումների աշխատանքի արագացում՝ նրանց միջև ինֆորմացիայի փոխանցման, կոմունիկացիայի հաշվին
- Մարդկային ռեսուրսների կամ աշխատակազմի ծախսերի նվազում՝ աշխատաժամանակը առավել արդյունավետ օգտագործելու շնորհիվ
- Աշխատակիցների օբյեկտիվ գնահատման հնարավորություններ
- Աշխատանքային ինֆորմացիայի և փաստաթղթերի կորստի բացառում
- Մարդկային գործոնի նվազում, սխալների և բիզնեսի վրա բացասական ազդեցության նվազում
- Տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովում. յուրաքանչյուր աշխատակից աշխատում է տվյալների թույլատվության սահմանափակման անհատական ռեժիմում
- Հաճախորդների սպասարկման որակի բարելավում
- Հերթերի նվազում
- Պատվերների և գործարքների շահութաբերության հաշվարկ
- Գնորդների, գործընկերների և մատակարարների փաստաթղթերի արագ և անթերի պատրաստում
- Ֆինանսական միջոցների պլանավորում և կառավարում
- Վաճառքի կառավարում, պլանավորում և վերահսկում
- Ապրանքների, պահեստների և լոգիստիկայի կառավարման բիզնես գործընթացների բարելավում, կորուստների և ապրանքները շփոթելու ռիսկերի կտրուկ նվազեցում
- Ապրանքների մատակարարման գործընթացի բարելավում
- Ղեկավար անձնակազմի թղթաբանության և առօրյա խնդիրներից ձերբազատում և ռեսուրսների կենտրոնացում ռազմավարական նշանակության խնդիրների լուծման համար:
- Հնարավոր կլինի օպերատիվ ստանալ հաշվետվություններ և արդյունավետության առանցքային ցուցանիշ KPI ՝ ցանկացած ժամանակահատվածում, բիզնեսի ամենատարբեր օղակների մասին:
Ինչ է բիզնեսի ավտոմատացման կառավարման համակարգը:
Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգերը, բոլորիս հայտնի, ծրագրային փաթեթներն են, ծրագրային ապահովման միջոցներն են և սերվիսները, և, առհասարակ, IT տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են որևէ բիզնեսում՝ ամենօրյա աշխատանքը թեթևացնելու կամ կրճատելու նպատակով: Ավտոմատացված կառավարման ցանկացած համակարգ նախատեսում է տվյալների կամ ինֆորմացիայի հավաքագրում, մուտք, տվյալների վերամշակում, հաշվարկների իրականացում այն տեսքով, ծավալով կամ ֆորմատով, որը անհրաժեշտ է ղեկավարությանը կամ ճյուղային մասնագետին հետագա որոշումների կայացման համար: Բիզնեսի ավտոմատացման համակարգերի օրինակներ են առևտրի և պահեստների, ինտերնետ խանութի համակարգերը, CRM համակարգը, ERP համակարգը և այլն: Օրինակ, եթե CRM համակարգ մուտք արվի պոտենցիալ հաճախորդների և կոնտակտների վերաբերյալ ինֆորմացիան, այնուհետև, եթե նշվի, թե բանակցությունների որ փուլում է դրանցից յուրաքանչյուրը, նաև մուտքագրվի բանակցությունների և գործարքների արդյունքում ստացած ինֆորմացիան, ապա վաճառքի կառավարման համակարգում հնարավոր կլինի անմիջապես ստանալ վաճառքի ձագարը, որը, կուտակելով որոշակի ստատիստիկ տվյալներ, հնարավորություն կտա ղեկավարին՝ կանխատեսում կատարել վաճառքների վերաբերյալ: Վաճաքի ձագարը մուտքագրված տվյալներով արտահայտված՝ առանձնահատուկ հաշվետվության ձև է, որը թույլ է տալիս ինչպես կանխատեսումներ անել, այնպես էլ վերահսկել վաճառքները և վաճառքի մենեջերներին: Ավտոմատացված կառավարման համակարգը այսպես աշխատում է նաև մյուս դեպքերում. Օրինակ, ղեկավարը ցանկացած պահի կարող է ստանալ կազմակերպության իրավիճակի մասին ցանկացած տեղեկություն՝ որքան գումար կա հաշվեհամարներին կամ դրամարկղում, որքան պարտք ունի կազմակերպությունը և որքան են պարտք նրան, որքանով է շահութաբեր այս կամ այն ապրանքատեսակի վաճառքը կամ կատարվող նախագիծը, որքան սառը զանգեր են իրականացրել վաճառքի բաժնի աշխատակիցները, որքանով է արդյունավետ այս կամ այն աշխատակցի վատնած ռեսուրսը և այլն:
Ավտոմատացված համակարգեր ներդնելիս կամ ընտրելիս՝ բիզնեսները և ղեկավարները պետք է անպայման ուշադրություն դարձնեն ավտոմատացված համակարգի նեղ մասնագիտացմանը կամ ճյուղային լուծումներին և ֆունկցիոնալ հնարավորություններին: Ճյուղային լուծումներ ասելով՝ նկատի ունենք, որ միևնույն CRM-ը կամ ERP համակարգը պետք է տարբերվեն առևտրով զբաղվող կամ ատամնաբուժական կամ էլ բժշկական կազմակերպության ու անշարժ գույքի գործակալության լուծումներից: Ստորև ներկայացված են որոշ ճյուղային լուծումների օրինակներ:
- Մեծածախ առևտրային բիզնեսի ավտոմատացում
- Դիստրիբյուցիայի կամ առաքման բիզնեսի ավտոմատացում
- Հաստատուն քանակական ելքերով արտադրության ատոմատացում
- Մանրածախ առևտրային բիզնեսի ավտոմատացում
- Հագուստի մանրածախ վաճառքի բիզնեսի ավտոմատացում
- Դեղագործական արտադրության բիզնեսի ավտոմատացում
- Դեղատնային բիզնեսի ավտոմատացում
- Ատամանաբուժարանի կամ առողջապահական բիզնեսի ավտոմատացում
- Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացում
- Ռեստորան, բար, ռեստորանային բիզնեսի ավտոմատացում
- Անշարժ գույքի բիզնեսի ավտոմատացում
- Ակումբային - աբոնեմենտային սկզբունքով աշխատող բիզնեսի ավտոմատացում, սպորտային ակումբներ, մաֆ ակումբներ և այլն:
- Ուսումնական կենտրոնների կրթական ոլորտի բիզնեսի ավտոմատացում
- Տուրիստական գործակալների կամ օպերատորների աշխատանքի ավտոմատացում
Վերը թվարկված գրեթե բոլոր տեսակի բիզնեսների ավտոմատացման ժամանակ առավել բարձր կլինի արդյունավետությունը, եթե կիրառվեն Մարդկային ռեսուսուրսների կառավարման ՄՌ, HR և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգերը կամ դրանց համապատասխան մոդուլները:
Ավելին կարող եք կարդալ՝
- Ի՞նչ է բիզնես գործընթացը կամ պրոցեսը
- Բիզնեսի կառավարում KPI Արդյունավետության առանցքային ցուցանիշներ
- Ինչպես կառավարել բիզնեսը արդյունավետ
- CRM համակարգերի ներդրում. Ինչպե՞ս իրականացնել ներդրումն արդյունավետ
- HR Մարդկային ռեսուրսների կառավարում, ՄՌ ստորաբաժանման ավտոմատացում կամ ծրագրային ապահովում
- Բիզնեսի ավտոմատացում ինչպես ընտրել ճիշտ կառավարման համակարգ
Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր
- Ժամանակի հաշվառում
- Մոբայլ առևտրի համակարգ
- Ավելացրեք օնլայն վաճառքները