Ամբողջ ինֆորմացիան՝ մեկ տեղում
Բեռնափոխադրումների ոլորտում կատարած սխալների պատճառով կարող եք մեծ վնասներ կրել, հետևաբար շատ կարևոր է հստակ հաշվարկը:
Ձեզ հանդիպեց շահութաբեր պատվեր, իսկ ազատ մեքենա չկա՞ և դուք ստիպված եք դիմել միջնորդի՞։ Առաքման հասցեները մի քանի՞սն են։ Իսկ հաճախորդը հանկարծ փոխեց առաքման հասցե՞ն։ Մի մեքենան էլ փչացավ և մնաց ճանապարհի՞ն։
Համակարգի հետ ամեն ինչն էլ հեշտ է կարգավորել: Չէ՞ որ ամեն մի մանրուք՝ բեռի ծավալից, քաշից մինչև առաքման ժամկետը, արտացոլվում և պահպանվում է ծրագրում։
Հետաքրքվող հաճախորդից մինչև հավատարիմ հաճախորդ
«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի բիզնես գործառույթների ավտոմատացված կառավարման համակարգի հետ դուք երբեք չեք կորցնի և ոչ մի հայտ, կներկայացնեք պատվիրատուին արագ և հստակ արված հաշվարկներից բխող գինը, չեք մոռանա և չեք շփոթի հասցեները, ժամկետները և կատարողներին․․․
Դուք ցանկացած պահի տեղեկացված կլինեք բոլոր գործընթացների մասին՝ հնարավորություն ստանալով շտկել արտառոց իրավիճակները։
Այսպիսի ընկերության հետ աշխատելը ցանկացած հաճախորդի համար հաճելի է, և նա, իհարկե, կդառնա Ձեր մշտական գործընկերը։
Ծրագիրը կհիշեցնի Ձեր մասին
Եվս մեկ հնարավորություն հավատարիմ հաճախորդ ձեռքբերելու համար։ Համակարգում ներգրավված են բոլոր մարքեթինգային գործիքները՝ հաճախորդի ծննդյան օրը շնորհավորելը, ձեր համագործակցության մեկ տարին շնորհավորելը, հաղորդագրություն ուղարկել նոր առաջարկների կամ զեղչերի մասին... ձեր հաճախորդները կտեղեկացվեն այս ամենի մասին, քանի որ բոլոր անհրաժեշտ գործիքները «Մեր Սոֆթ»ի ավտոմատացված ծրագրում առկա են:
Գործընթացները վերահսկվում են, հետադարձ կապը՝ պահվում:
Հարկ է նշել, որ վաճառքների ձագարի վերլուծությունների արդյունքում, որը տրամադրում է մեր համակարգը, դուք հեշտությամբ կունենաք հաճախորդի վստահությունը։