Ինտեգրացիա դիմաճանաչման սարքի հետ

24
Nov.
2015
Anna Balyan

ԽՆԴԻՐԸ                                                                     

Աշխատակիցների շարժին հետեւել առանց նրանց անհանգստացնելու, բայց ապահով տեղեկատվություն ստանալով

 

ԼՈՒԾՈՒՄԸ 

Կիրառել մարդկային ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ համակարգ

 

 

ԱՌԱՋԱՐԿԸ

 

<<Մեր Սոֆթ>>-ն առաջարկում է համակարգ ներառել  դիմաճանաչման սարք, որը կֆիքսի աշխատակիցների տեղաշարժը առանց սարքի հետ անմիջական շփման

 

<<Առավելությունն այն է, որ դիմաճանաչման սարքը ստուգում է առանց շփման, իսկ  մատնահետք ստուգող սարքերը շփումից կարող են փչանալ, վնասված մատի հետքը կարող են չկարդալ, շահարկումների տեղիք տալ` իբր մատնահետքը գրանցվում է եւ այլն>>. ասում է <<Մեր Սոֆթի>> տնօրեն  ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

 

Նոր առաջարկի <<մեխը>>. աշխատակազմը կառավարել  դեմքը ճանաչող խելացի տեխնոլոգիայով, որը նաեւ կարդում է քարտի ինֆորմացիան, հնարավոր է կիրառել <<թաչ>>` շոշափելու միջոցով և կառավարել տարածության վրա: Այդպիսի սարքի օրինակ է Anviz FacePassPro-ն: 

Սարքը տարբերակում է անգամ երկվորյակներին: Մարդկանց դեմքերը ճանաչում է հետեւյալ  ալգորիթմով.

  • հիշում է սպեցիֆիկ հատկությունները,
  • վերլուծում հիմնական բաղադրիչները,
  • արդիականացնում նյութերի բազան,
  • վերծանում մաշկի հյուսվածքը:

Կիրառումը պարզ է. ընդամենը աշխատակիցը անցնում է սարքի առջեւով եւ դեմքի բոլոր հատկությունները սարքը <<կարդում>> է:  Կարելի է նաեւ քարտը մոտեցնել. ամբողջ տեղեկատվությունը սարքը դուրս է բերում բազայից:  Այն աշխատում է  նաեւ ID-ով ու  Pass Word-ով` գաղտնաբառով:

Սարքը ֆիքսում է աշխատակիցների

ա) մուտքի ու ելքի ժամը,

բ) օտարներին ներս չի թողնում,

գ) երեխաներին տարբերակում մեծահասակներից:

 

Կարելի նաեւ տվյալներ ներմուծել  USB-ով: Ստուգում է գրառումները, տեղեկացնում բաց մնացած դռների մասին, կառավարում օգտվողներին, նշում հիմնական չափորոշիչները:

<<Մեր Սոֆթն>> առաջարկում է աշխատակազմի կառավարման համակարգ` ներառելով այս տիպի սարք.  կոնկրետ ապրանքանիշը կարող է ընտրել պատվիրատուն:

Համակարգը կիրառելը հեշտ է. այն արագ է ներդրվում: Փոխարենը ամբողջ թիմի աշխատանքը դառնում է թափանցիկ.

  • կարելի է վերահսկել հաճախումները,
  • աշխատավայրում անցկացրած ժամանակը,
  • բացակայությւոնները,
  • ուշացումները,
  • բացահայտել ազգակցական ու բարեկամական կապերը, 
  • հաշվառել աշխատակիցներին հանձնված գույքը,
  • հրամանները ծանուցել sms, email-ի միջոցով,
  • հաշվարկել աշխատավարձը, պարգեւատրումները, արձակուրդայինները, գործուղումները եւ այլն:

Այսպես աշխատելը հարմար է. տվյալների բազայում այս ամենը դասավորվում է ,,դարակներում,,. անհրաժեշտության դեպքում բավական է սեմել կոճակն ու տվյալ աշխատակցի ամբողջ ակտիվությունը աչքի առջեւ է: Սա հնարավորություն է նաեւ խուսափելու անհարկի վեճերից ու հավակնություններից:

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ անհրաժեշտ է ցանկացած ընկերության` լինի  արտադրանք, թե ծառայություններ մատուցող: Աշխատակիցների  աշխատաժամանակը ճիշտ կառավարելը կբարձրացնի արտադրողականությունն ու կօգնի կարճ ժամանակում` կազմակերպված, հասցնել ավելի շատ աշխատանք կատարել:

<<Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը կարելի է համադրել Դիմաճանաչման ցանկացած սարքի հետ. պատվիրատու ընկերությունը կարող է ընտրել կամ Anviz FacePassPro-ն կամ իր ցանկությամբ` մեկ այլ նման սարք>>. ասում է <<Մեր Սոֆթ>>-ի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

<<Մեր Սոֆթը>> փոխում է  ղեկավար-աշխատակից հարաբերությունների մասին ավանդական պատկերացումները: 

Share