Բովանդակություն
- 1 Սկիզբ
- 1.1 Տեղեկատուներ
- 1.1.1 Ուսումնական հաստատություններ
- 1.1.2 Կրթության աստիճաններ
- 1.1.3 Գիտական կոչումներ
- 1.1.4 Վերապատրաստման տեսակներ
- 1.1.5 Վերապատրաստումներ
- 1.1.6 Ատեստավորումներ
- 1.1.7 Ընտանեկան կարգավիճակ
- 1.1.8 Ընտանիքի անդամներ
- 1.1.9 Ստաժի տեսակներ
- 1.1.10 Հաշմանդամության կարգեր
- 1.1.11 Աշխատանքի անվտանգության աստիճաններ
- 1.1.12 Բժշկական զննումնեի տեսակներ
- 1.1.13 Աշխատանքային գրաֆիկի տեսակներ
- 1.1.14 Արձակուրդային օրերի կարգավորումներ
- 1.1.15 Հաստիքների խմբեր
- 1.1.16 Տաբելային գործողություններ
- 1.1.17 Դրույքաչափեր
- 1.1.18 Պարգևատրման տեսակներ
- 1.1.19 Տույժերի տեսակներ
- 1.1.20 Գույք
- 1.1.21 Գույքի տեսակներ
- 1.1.22 Կցագրվող ֆայլերի տեսակներ
- 1.1.23 Լեզուների տեսակներ
- 1.1.24 Հասցեներ (Երկրներ, Քաղաքներ, Գյուղեր, Մարզեր, Համայնքներ, Փողոցներ)
- 1.1.25 Զինվորական ծառայություն (Զինկոմիսարիատներ, զինկոչումներ, զորատեսակներ, կազմեր, ասնագիտություն, հաշվառման խումբ/կարգ)
- 1.1 Տեղեկատուներ
- 2 Գործատու
- 3 Աշխատակազմ
- 4 Գործողություններ
- 4.1 Աշխատանքի ընդունում
- 4.2 Աշխատանքից ազատում
- 4.3 Այլ դրույթներ
- 4.4 Աշխատավարձի վճարում
- 4.5 Պարգևատրում
- 4.6 Կարգապահական տույժ
- 4.7 Ատեստավորում
- 4.8 Վերապատրաստում
- 4.9 Հայտարարել աշխատանքային օր
- 4.10 Հայտարարել հանգստյան օր
- 4.11 Բացակայություն
- 4.12 Ուշացում
- 4.13 Պարապուրդ
- 4.14 Արձակուրդ
- 4.15 Գործուղում
- 4.16 Ժամանակավոր անաշխատունակություն
- 4.17 Հղիության/ծննդաբերության արձակուրդ
- 4.18 Ընտանիքի անդամի խնամք
- 4.19 Պրոթեզավորում
- 4.20 Առողջարանային բուժում
- 4.21 Բժշկական զննում
- 4.22 Դժբախտ պատահար կամ մասնագիտ. հիվանդ.
- 5 Տաբել
- 6 Հաշվետվություններ
- 7 Օգնություն
Սկիզբ
Ծրագրի ստեղծման հիմքում ընկած են բազմաթիվ խոշոր և հաջողակ ընկերությունների պրակտիկ կառավարման փորձը և անհատական գործելավոճը ամենատարբեր բնագավառներում՝ ֆինանսական, առողջապահական, դեղագործական, արտադրության, ներմուծման, մեծածախ և մանրածախ առևտրի, հանրային ծառայությունների մատուցման, հաշվապահական և այլն:
Աշխատակազմի վերաբերյալ ինֆորմացիայի, փաստաթղթերի, հաշվետվությունների մշակման և ստացման ընթացքում համակարգը հնարավորություն է ընձեռում կրճատել աշխատանքային ռեսուրսի և աշխատաժամանակի ծախսը: Աշխատակազմի կառավարման համակարգը թույլ է տալիս վերահսկել աշխատակիցների հաճախումները, զբաղվածության արդյունավետությունը, գիտելիքների աճը, առաջխաղացումը, լոյալությունը ձեռնարկության նկատմամբ, վճարված աշխատավարձերը, պարգևավճարները, կարգապահական տույժերը, և բազմաթիվ այլ կիրառական դրույթներ:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
- Աշխատողի վերաբերյալ համալիր և ամբողջական տեղեկատվության պահպանում և մշակում:
- Դասակարգված ռեզյումեների շտեմարան:
- Աշխատակազմի վերաբերյալ գործառույթների իրականացում և հաշվառում:
- Աշխատակցի հաճախումների, աշխատաժամանակիև կատարվելիք աշխատանքների վերահսկում:
- Տաբելի ավտոմատ արտածում:
- Աշխատակիցների միջև ազգակցական և բարեկամական կապերի (քույր/եղբայր, ծնող, ընկեր, հարևան և այլն) բացահայտում և հաշվառում:
- Աշխատակազմին վերաբերվող փաստաթղթերի ավտոմատ կազմում:
- Գերատեսչություններին և ղեկավար օղակներին տրամադրվող ներքին և արտաքին տարատեսակ հաշվետվությունների կազմում:
- Աշխատակիցներին վերաբերվող տարբեր ֆինանսական հաշվարկների իրականացում:
- Աշխատակիցների վերահսկում ստորաբաժանումներում:
- Աշխատակիցներին հանձնված գույքի հաշվառում:
- Հրամանների կամ կորպորատիվ բնույթի ինֆորմացիայի ծանուցում sms-ի կամ email-ի միջոցով:
- Համակարգի ինտեգրացիա սոց. ցանցերի հետ՝ Facebook, Linkedin, Twitter:
- ---
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՈՒՄ
Համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կազմել և կուտակել տարատեսակ փաստաթղթեր:
- Աշխատանքային պայմանագրեր:
- Աշխատանքային հրամաններ և համաձայնագրեր՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային:
- Ծանուցագրեր և տեղեկանքներ:
- Աշխատակցի անձնական թերթիկ:
- Աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր /Տաբել/:
- Աշխատավարձերի հաշվարկման տեղեկագրեր
- Հաստիքացուցակ:
- Ամսական պարտադիր հաշվետվություններ:
- ---
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պաշտպանված տվյալների բազա:
- Օգտագործողների իրավունքների սահմանափակում:
- Ցանկացած տեսակի փաստաթղթերի անհատական և դինամիկ ստեղծման հնարավորություն:
- Ճկուն և ինտուիտիվ ինտերֆեյս:
- Ինտեգրացիա հաճախումների վերահսկման սարքավորումների հետ:
- Ինտեգրացիա այլ համակարգերի հետ:
- Անհատական ֆունկցիոնալի ներդրման հնարավորություն:
- ---
Տեղեկատուներ
Տեղեկատուներ բաժինը նախատեսված է ծրագրաում հիմնական գաղափարները նկարագրելու համար:
Ուսումնական հաստատություններ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների ավարտած ուսումնական հաստատությունների ցանկը: Օրինակ՝ ԵՊՀ, ՀՊՃՀ, ...
Կրթության աստիճաններ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների կրթվածության աստիճանը: Օրինակ՝ բարձրագույն, միջնակարգ, թերի բարձրագույն ...
Գիտական կոչումներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների գիտական կոչումները, որոնք կարող են ազդել աշխատավարձի հաշվարկի վրա: Օրինակ՝ գիտությունների թեկնածու, դոկտոր, ակադեմիկոս, ...
Վերապատրաստման տեսակներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների բոլոր հնարավոր վերապատրաստումների տեսակները: Օրինակ՝ մասնագիտական, բժշկական, նորամուծությունների...
Վերապատրաստումներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների վերապատրաստումների ցանկը, որոնց մասնակցելու է աշխատակազմը:
Ընտանեկան կարգավիճակ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների ընտանեկան կարգավիճակը: Օրինակ՝ ամուրի, ամուսնալուծված ...
Ընտանիքի անդամներ
Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների ընտանիքի անդամները: Օրինակ՝ հայր, մայր, քույր, եղբայր...
Ստաժի տեսակներ
Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների նախկին կամ ներկա աշխատատեղերի աշխատանքային ստաժերի տեսակները: Օրինակ՝ բանկային, զինվորական, տեխնիկական...
Հաշմանդամության կարգեր
Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների հաշմանդամության կարգերը: Օրինակ՝ առաջին, երկրորդ, երրորդ...
Աշխատանքի անվտանգության աստիճաններ
Բաժնում մուտքագրվում են աշխատակիցների աշխատանքի անվտանգության աստիճանները: Օրինակ՝ անվտանգ, վտանգավոր, առավել վտանգավոր...
Բժշկական զննումնեի տեսակներ
Բաժնում մուտքագրվում են կազմակերպությունում աշխատակիցների բժշկական զննումնեի տեսակները: Օրինակ՝ պարտադիր մանրեաբանական...
Աշխատանքային գրաֆիկի տեսակներ
Բաժնում մուտքագրվում են կազմակերպությունում աշխատակիցների հիմնականից անկախ աշխատանքային գրաֆիկների տեսակները: Այստեղ հնարավոր է իրականացնել ինչպես սահող գրաֆիկի տեսակը, այնպես էլ պարբերական:
Արձակուրդային օրերի կարգավորումներ
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություներից ելնելով մուտքագրվում է տարեկան արձակուրդային օրերի քանակը հաշվի առնելով օրենքի ուժի մեջ լինելու ժամանակաշրջանը, օրացուցային և աշխատանքային օրերը:
Հաստիքների խմբեր
Բաժնում մուտքագրվում է հաստիքների խմբերը: Օրինակ՝ ղեկավար, մասնագետ, բանվոր...
Տաբելային գործողություններ
Բաժնում մուտքագրվում է հնարավոր տաբելային գործողությունների կարգավորումները: Աշխատակցի նախատեսված մուտքի և ելքի ժամերը, հերթափոխի առկայության դեպքում հերափոխի տևողությունը: Օրինակ՝ 1 (դրույք),2 (դրույք),1/2,Բ բացակա, ՀԲ հարգելի բացակա:
Դրույքաչափեր
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների հնարավոր դրույքաչափերը: Օրինակ՝ 0.25, 0.5, 0.75, 1, 2 ...
Պարգևատրման տեսակներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների պարգևատրման տեսակները: Օրինակ՝ պլանի գերակատարում, պարտաճանաչություն ...
Տույժերի տեսակներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների նկատողությունների տեսակները: Օրինակ՝ ուշացում, գույքի վնասում ...
Գույք
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցներին կցված գույքը: Օրինակ՝ JEEP, Կամազ, Հաստոց Б-8 ...
Գույքի տեսակներ
Բաժնում մուտքագրվում է գույքի տեսակները, որոնք կցագրվում են աշխատակիցներին: Օրինակ՝ ավտոմեքենա, գործիք, ...
Կցագրվող ֆայլերի տեսակներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակցին կցագրվող ֆայլերի տեսակները: Օրինակ՝ պաշտոնի նկարագրություն, կանոնակարգ, ...
Լեզուների տեսակներ
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների այն լեզուների իմացությունը, որը անհրաժեշտ է հիմնարկին: Օրինակ՝ անգլերեն, չիներեն, ...
Հասցեներ (Երկրներ, Քաղաքներ, Գյուղեր, Մարզեր, Համայնքներ, Փողոցներ)
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների հասցեները:
Զինվորական ծառայություն
Բաժնում մուտքագրվում է աշխատակիցների զինվորական ծառայության վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան:
Գործատու
Կազմակերպության տվյալներ
Մուտքագրվում է գործատուի (կազմակերպության) ամբողջական տվյալները:
Կազմակերպության կառուցվածք
Բաժինը նախատեսված է գործատուի (կազմակերպության) ստորաբաժինների կառուցվածքը մուտքագրելու և ձևավորելու համար ըստ ընկերության բաժինների:
Հաստիքներ
Բաժինը նախատեսված է կազմակերպության հաստիքացուցակը մուտքագրելու և ձևավորելու համար ըստ ընկերության հաստիքացուցակի՝ հաշվի առնելով հաստիքի նկարագրության համար անհրաժեշտ բոլոր տվյալները
Աշխատատեղեր
Բաժինը նախատեսված է կազմակերպության ստորաբաժանումների և հաստիքների կապերը գրանցելու համար: Օրինակ՝ Տնօրինություն ստարաբաժանմանը կցագրում ենք տնօրենի օգնական հաստիքը, կամ արտադրամաս ստորաբաժանմանը կցագրում ենք բանվոր հաստիքը:
Աշխատանքային գրաֆիկ
Բաժինը նախատեսված է կազմակերպության աշխատանքային ժամերը գրանցելու համար: Բաժնում անհրաժեշտ է մուտքագրել տոնական և հիշատակի օրերը հետագա նախատոնական և տաբելային գործառույթները ֆիքսելու համար:
Աշխատատեղերի ֆոնդ
Բաժինը նախատեսված է կազմակերպության ստորաբաժանումների ծախսերի և աշխատավարձային բյուջեի պլանավորման համար:
Հաստիքների պատմություն
Բաժնում հնարավոր է դիտել կազմակերպության հաստիքացուցակը հին ամսաթվերով: Այն թույլ է տալիս դիտարկել այն հաստիքները, որոնք ներկա պահին առկա չեն, ճիշտ պլանավորումների և վերլուծությունների համար:
Կառուցվածքի պատմություն
Բաժնում հնարավոր է դիտել կազմակերպության կառուցվածքը, ստորաբաժանումները հին ամսաթվերով: Այն թույլ է տալիս դիտարկել այն բաժինները, որոնք ներկա պահին առկա չեն, ճիշտ պլանավորումների և վերլուծությունների համար:
Աշխատակազմ (Կադրեր)
Կազմակերպության աշխատակիցների ցանկ
Պատուհանը նախատեսված է աշխատակիցների փնտրման, ֆիլտրման, տարատեսակ հաշվետվությունների ձևավորման համար: Աշխատակցին վերաբերվող կամայական ինֆորմացիան հնարավոր է արտապատկերել այս պատուհանի միջոցով:
Ընտանիքի անդամների ցանկ (Փոխկապակցված անձինք)
Պատուհանը նախատեսված է աշխատակցի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրման համար: Օրինակ՝ հայր, մայր, քույր, եղբայր ...
Աշխատակիցների վրա կցված գույքի ցանկ
Պատուհանը նախատեսված է աշխատակիցներին հանձնված գույքի փնտրման, տարատեսակ հաշվետվությունների ձևավորման համար: Այն գործատուին թույլ է տալիս հեշտությամբ պարզել, թե տվյալ գույքը որ աշխատակցի վրա է գրանցված:
Ռեզերվ
Նախատեսված է կադրային ռեզերվի հավաքագրման համար: Այն թույլ է տալիս ազատ աշխատատեղ ունենալու պարագայում արագորեն գտնել և կապվել համապատասխան որակավորում ունեցող անձի հետ:
Գործողություններ
Աշխատանքի ընդունում
Պատուհանը նախատեսված է աշխատանքի ընդունման ժամանակ աշխատակցի ամբողջական տվյալները գրանցելու համար, հաշվի առնելով աշխատակցի ստաժը. կրթությունը, անձնական, պայմանագրային տվյալները:
Աշխատանքից ազատում
Պատուհանը նախատեսված է աշխատակցին աշխատանքից ազատելու համար: Ազատված աշխատակիցները տեղափոխվում են աշխատանքից ազատված աշխատակիցների ցանկ, հետագայում հնարավոր է չփույլատրել աշխատակցին ետ ընդունել աշխատանքի, եթե ազատման պահին նշվել է, որ այլևս չընդունել:
Այլ դրույթներ
Պատուհանը նախատեսված է աշխատակցի աշխատանքային դրույթները փոփոխելու համար: Օրինակ` պաշտոն, աշխատավարձ ...
Աշխատավարձի վճարում
Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին տրվող աշխատավարձի գրանցման համար: Այն թույլ է տալիս նշել վճարվելիք աշխատավարձի չափը և աշխատավարձի վճարման օրը:
Պարգևատրում
Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին տրվող պարգևատրումների գրանցման համար: Այս պատուհանը հնարավորություն է տալիս գրանցել պարգևատրում ստանալու հիմքը, ամսաթիվը և պարգևատրման չափը:
Կարգապահական տույժ
Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին տրվող տույժերի գրանցման համար: Այս պատուհանը հնարավորություն է տալիս գրանցել տույժի տեսակը, հիմքը...
Ատեստավորում
Վերապատրաստում
Պատուհանը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների վերապատրաստման տվյալները նշելու համար: Տվյալ պատուհանում նշվում է վերապատրաստման առարկան, գինը, վայրը և այլ անհրաժեշտ տվյալներ:
Հայտարարել աշխատանքային օր
Պատուհանը նախատեսված է տոնական, կամ ոչ աշխատանքային օրերը աշխատանքային օր հայտարարելու համար...
Հայտարարել հանգստյան օր
Պատուհանը նախատեսված է աշխատանքային օրերը հանգստյան օր հայտարարելու համար...
Բացակայություն
Պատուհանը նախատեսված է աշխատակցի բացակայությունները գրանցելու համար...
Ուշացում
Պատուհանը նախատեսված է աշխատակցի ուշացումները գրանցելու համար...
Պարապուրդ
Ուղարկել պարապուրդի
Պատուհանը նախատեսված է աշխատակցին պարապուրդի ուղարկելու համար...
Ետ կանչել պարապուրդից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին պարապուրդից ետ կանչելու համար...
Արձակուրդ
Պատուհանը նախատեսված է աշխատակցին արձակուրդ ուղարկելու համար: Արձակուրդը կարող է լինել հերթական, չվճարվող, լրացուցիչ արձակուրդ իր հիմքերով:
Ետ կանչել արձակուրդից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին արձակուրդից ետ կանչելու համար...
Գործուղում
Պատուհանը նախատեսված է աշխատակցին գործուղման ուղարկելու համար...
Ետ կանչել գործուղումից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին գործուղումից ետ կանչելու համար...
Ժամանակավոր անաշխատունակություն
Պատուհանը նախատեսված է աշխատակցին ժամանակավոր անաշխատունակության ուղարկելու համար...
Ետ կանչել ժամանակավոր անաշխատունակությունից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին ժամանակավոր անաշխատունակությունից ետ կանչելու համար...
Հղիության/ծննդաբերության արձակուրդ
Պատուհանը նախատեսված է աշխատակցին հղիության/ծննդաբերության ուղարկելու համար...
Ետ կանչ հղիության արձակուրդից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին հղիության/ծննդաբերության արձակուրդից ետ կանչելու համար...
Ընտանիքի անդամի խնամք
Պատուհանը նախատեսված է աշխատակցին ընտանիքի անդամի խնամքի ուղարկելու համար...
Ետ կանչ ընտանիքի անդամի խնամքից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին ընտանիքի անդամի խնամքից ետ կանչելու համար...
Պրոթեզավորում
Պատուհանը նախատեսված է աշխատակցին պրոթեզավորման ուղարկելու համար...
Ետ կանչել պրոթեզավորումից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին պրոթեզավորումից ետ կանչելու համար...
Առողջարանային բուժում
Պատուհանը նախատեսված է աշխատակցին առողջարանային բուժման ուղարկելու համար...
Ետ կանչ առողջարանից
Պատուհանը նախատեսված է աշխատակցին առողջարանային բուժումից ետ կանչելու համար...
Բժշկական զննում
Պատուհանը նախատեսված է աշխատակցին բուժզնման ուղարկելու համար...
Դժբախտ պատահար կամ մասնագիտական հիվանդություն
Աշխատանքային տաբել
Պատուհանում ավտոմատացված կերպով գեներացվում է աշխատանքային տաբելը ըստ իրականացված գործառույթների
Պլանավորած տաբել
Պատուհանում հնարավոր է գրանցել պլանավորած և փաստացի հաճախումները
Մուտքի-ելքի սարքավորումների կողմից ֆիքսված տաբել
Պատուհանը նախատեսված է մուտքի-ելքի սարքավորումներից ինֆորմացիայի բեռնավորման համար
Հաշվետվություններ
Փաստաթղթերի մատյան
Պատուհանում հավաքագրվում են բոլոր գործառույթները, որոնք իրականացվում են համակարգում
Գրաֆիկական հաշվետվություններ ըստ հրամանների
Գրաֆիկական հաշվետվություններ համեմատական
Պատուհանը նախատեսված է գրաֆիկական հաշվետվություններ ստանալու համար ըստ հրամանների, հարաբերական