BPM or Business Process Management

BPM կամ բիզնես պրոցեսների կառավարում

   BPM (Business Process Management) բիզնես գործընթացների կառավարում. ամբողջական մոտեցում է՝ ուղղված ամբողջ կազմակերպության ասպեկտների կառավարմանը՝ հաճախորդների համար արժեքների ստեղծման ողջ շղթայում: Ցանկացած ձեռնարկությունում իրականացվող ամենատարբեր գործառություններում, օպերացիաներում և բիզնես պրոցեսներում, ինչպես նաև ձեռնարկության կառավարման ամբողջ շղթայում առկա են  նյութական ռեսուրսի, մարդկային ռեսուրսի, ժամանակի, ֆինանսական միջոցների, հաճախորդների հետ հարաբերությունների և փաստաթղթերի հետ կապված կառավարման խնդիրներ: Մյուս կողմից, անհրաժեշտ է կառավարումն իրականացնել ամբողջական և իրար հաջորդող բիզնես պրոցեսների միջոցով, որպեսզի հնարավոր լինի տեսնել ամբողջական պատկերը. դա հնարավորություն կտա գրագետ օպտիմալացնել և ռեսուրսները արդյունավետ բաշխել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումներում՝ մարքեթինգի, վաճառքի, արտադրություն, մատակարարման և այլն: Եթե բիզնես գործընթացը նկարագրված է գրագետ և առկա են գործընթացների իրականացման կանոնակարգեր, ապա վերահսկման և կառավարման գործընթացը առավելագույնս կպարզանա: Օրինակ, ցուցանիշների մատրիցան անմիջապես ցույց կտա ծախված ռեսուրսի՝ նյութի, կատարման ժամանակի և այլ ցուցանիշներ, հնարավոր կլինի գնահատել՝ արդյոք ցուցանիշը նորմավորված է, թե կատարողը ունի թերություն, շրջանառվող փաստաթղթերը կունենան հստակ ճանապարային քարտեզ, աշխատակցի իրականացրած հանձնարարականները գարծառույթները կկոնկրետանան և այլն:

      Բիզնես պրոցեսների  կառավարումը պետք է լուծի բազմաթիվ խնդիրներ, որոնք առավել սրվում են, երբ առաջանում է գործընթացների և պրոցեսների փոփոխության անհրաժեշտություն, արտաքին պատճառներով՝ օրինակ, շուկայի փոփոխություն կամ ներքին՝ կազմակերպության ընդլայնում, նոր ապրանքատեսակի արտադրում և այլն: Արտաքին և ներքին փոփոխությունների հետևանքով ձեռնարկություններում առաջանում է բիզնես պրոցեսների փոփոխության, բարելավման, ադապտացման և, նույնիսկ, բիզնես գործընթացների ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն:

Արդի տնտեսությունում առկա ձեռնարկություններում լայնորեն կիրառվում են ավտոմատացված տարատեսակ կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բիզնես գործընթացի կամ պրոցեսի ավտոմատացում, ինչպես նաև բիզնես գործընթացի ավտոմատացված կառավարում:  Բիզնես պրոցեսների լայնամասշտաբ փոփոխությունները և վերակառուցումները կարող են հանգեցնել նաև այդ ծրագրային համակարգերում ֆունկցիոնալ գործառույթների և ինֆորմացիոն հոսքերի փոփոխման անհրաժեշտության: Այդ իսկ պատճառով բիզնես պրոցեսների կառավարումը սովորաբար իրականացվում է առանձին ծրագրային փաթեթի կամ մոդուլների տեսքով, որոնք համակցված են այլ կառավարման համակարգերի և ծրագրային լուծումների հետ և, լինելով անկախ համակարգ, հնարավորություն ունեն արագ ձևափոխման: 



Share