Automation of business processes and software package for management

Բիզնես պրոցեսի, գործընթացի

կառավարման ավտոմատացում կամ ծրագրային փաթեթ

 Բիզնես պրոցեսների կառավարման արդյունավետության համար անհարաժեշտ է կիրառել ավտոմատացված կառավարման համակարգ կամ ծրագրային փաթեթ, որը կինտեգրվի ձեռնարկությունում առկա կառավարման այլ համակարգերին՝ ERP համակարգին, CRM հաճախորդների հետ կառավարման համակարգին, WMS/Trade պահեստների և վաճառքի կառավարման համակարգերին և այլն: Բիզնես պրոցեսի ավտոմատացումը կամ ավտոմատացված կառավարումը հնարավորություն կտա բարձրացնել ընդհանուր ձեռնարկության կառավարման արդյունավետությունը: Բիզնես պրոցեսների ավտոմատացված կառավարման համակարգը պետք է, այլ համակարգերի հետ համակցված, միասնական տվյալների շտեմարանի հիմքով՝ կարողանա իրականացնել ձեռնարկությունում առկա պրոցեսների մոդելավորում, վերահսկում և մոնիտորինգ: Մեր Սոֆթ ընկերության մշակած BPM բիզնես պրոցեսների կառավարման ավտոմատացված փաթեթը հնարավորություն է տալիս ոչ միայն վերահսկել ձեռնարկության գործընթացների ընթացքը, այլև ճկուն մոդելավորման վահանակի շնորհիվ, յուրաքանչյուր ձեռնարկության պահանջներից ելնելով, նախագծել բիզնես գործընթացները: Անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի կարելի է մոդիֆիկացնել, օպտիմալացնել և վերակառուցել առկա պրոցեսները: Մեր Սոֆթի BPM ծրագրային մոդուլը նաև հնարավորություն ունի դինամիկ գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով ստանալ բիզնես գործընթացի լիարժեք նկարագրում, ցուցանիշների սահմանում, կանոնակարգերի սահմանման հնարավորություն: BMP համակարգի միջոցով հնարավոր կլինի իրականացնել փաստաթղթաշրջանառության (docflow) և հաձնարարականների  (workflow) ամբողջական կառավարում: Հնարավոր կլինի տեսնել, թե որ ստորաբաժանման որ աշխատակցի մոտ է գտնվում փաստատուղթը, ինչ հանձնարարականներ է ստացել և կատարման որ փուլում են գտնվում: Այդ հարցերի պատասխանը աշխատակիցը ստանում է BPM –ի կառավարման վահանակից, որում առկա գործընթացները կազմվել են նախապես մոդելավորված բիզնես պրոցեսներից: Կառավարման վահանակից ցանկացած աշխատակից կարող է թողարկել  նաև տվյալ իրավիճակի համար հարմար բիզնես պրոցեսը: BPM –ի կառավարման վահանակը թույլ է տալիս տեսնել ընթացիկ՝ արդեն ավարտված պրոցեսները:

Ինչ խնդիրներ է լուծում BPM ծրագրային փաթեթը

  • Բիզնես պրոցեսների վիզուալ մոդելավորում, փոփոխում, օպտիմալացում
  • Բիզնեսի կառավարման և գնահատման թափանցիկության ավելացում
  • Ճկուն բիզնես գործընթացների կառուցման կոմպոնենտներ
  • Օգտագործողի հետ համագործակցության հնարավորություն
  • Հանձնարարականների կառավարում՝ այդ թվում ավտոմատ ձևակերպված
  • Փաստաթղթաշրջանառության կառավարում
  • Հաճախորդների սպասարկման գործառույթների կառավարում
  • Վաճառքի գործառույթների կառավարում
  • Բիզնես պրոցեսի կատարման ժամանակի և այլ ծախսերի կրճատում
  • Ձեռնարկության ստորաբաժանումների միջեւ աշխատանքային հաղորդակցության բարելավում
  • Աշխատակցի կատարողականի և արդյունավետության գնահատում
  • Ինֆորմացիայի ստացում և մշակում այլ համակարգերից
  • Տեղեկացումների ավտոմատ ուղարկում պրոցեսի մասնակիցներին
  • Պրոցեսի արդյունավետության գնահատում ցանկացած պահի
  • Ձեռնարկության կառավարման արդյունավետ գործիքներ


Share