Business Process Managment

Բիզնես պրոցես կամ գործընթաց

Բիզնես գործընթացները կամ պրոցեսները առկա են ցանկացած կազմակերպությունում` անկախ այն բանից, ձևակերպված են, թե ոչ: Բազմաթիվ տեղական  կազմակերպություններ ֆունկցիոնալ կառավարման փոխարեն որդեգրել են գործընթացային կառավարման մոդելը. այն մի շարք առավելություններ ունի: Եթե կազմակերպությունը կառավարման հիմքում դնի բիզնես պրոցեսը կամ գործընթացային կառավարման մոդելը, ապա կկարողանա ձերբազատվել ստորաբաժանումների միջև կոնֆլիկտային իրավիճակներից, ինչպես նաև ձեռնարկությունում տեղի ունեցող ցանկացած աշխատանք կիրականացվի մաքսիմալ արդյունավետ: Բիզնես գործընթացի հիմքով կառավարումը բացառապես կառավարչական գործիք է. այն, առաջին հերթին, անհրաժեշտ է ղեկավարին, քանի որ հենց նա է յուրաքանչուր ստորաբաժանման և ձեռնարկությունում իրականացվող աշխատանքի արդյունավետության պատասխանատուն:

Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ գործընթացային մոտեցումը  ոչ միայն կառավարման մոդել է, այլ մի ամբողջ փիլիսոփայություն: Կազմակերպության գլխավոր պատասխանատուները սկսում են իրոք կառավարել, նաև՝ մտածել այլ կերպ. շեշտադրվում է անձնակազմի գործունեության էֆեկտիվությունը և ռեսուրսների օպտիմալացումը: Բիզնես գործընթացներով մտածելն ու կառավարելը իրապես դառնում է պարզ, մատչելի, արագ և ամենակարևորը՝ էժան:

Եթե դուք հետաքրքրված էք Ձեր կազմակերպության արդյունավետ կառավարումով, բիզնես գործընթացների և պրոցեսների բարելավմամբ, ավտոմատացված համակարգերի և բիզնես գործընթացի ավտոմատացման, ծրագրային փաթեթի կամ այլ կառավարման փաթեթների ծրագրերի ներդրմամբ, ապա առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ստորև ներկայացված հղումներով.

  • Ինչ է բիզնես պրոցեսը
  • Բիզնես պրոցեսի կամ գործընթացի մշակում, նկարագրում և փաստաթղթավորում
  • BPM կամ բիզնես պրոցեսների կառավարում
  • Բիզնես պրոցեսների ավտոմատացում կամ ծրագրային փաթեթ
  • Բիզնես պրոցեսի վերակառուցում՝ ռեինժեներինգ
  • Վաճաքի բիզնես պրոցես
  • Սպասարկման բիզնես գործընթաց
  • BPM բիզնես պրոցեսների կառավարում և CRM հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում


Share