Մարդկային ռեսուրսների կառավարում
Մարդկային ռեսուրսների կառավարումը աշխատակազմի կառավարման մոտեցում է, որի դեպքում աշխատակիցները դիտարկվում են որպես առավելապես թանկ ռեսուրս մրցակցային պայքարում, որոնց անհրաժեշտ է մոտիվացնել և զարգացնել՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար: Շատ ընկերություններում կազմակերպությունների ղեկավարներն ուշադրությունը կենտրոնացնում են արտադրության, ֆինանսների կառավարման և մարքեթինգի վրա` այն դեպքում, երբ ձեռնարկությունների կառավարման այնպիսի կարևոր բաղկացուցիչներ, ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, շարունակում են մնալ թույլ օղակ կառավարման ընդհանուր համակարգում:
Մարդիկ ցանկացած կազմակերպության ամենակարևոր ռեսուրսն են: Հենց իրենք են ստեղծում նոր ռեսուրսներ, կուտակում և օգտագործում ֆինանսական ռեսուրսներ, վերահսկում որակը: Մարդիկ ունակ են անընդհատ զարգանալ և կատարելագործվել, նրանց հնարավորություններն անսպառ են՝ այն դեպքում, երբ մնացած բոլոր ռեսուրսները սահմանափակ են:
Զարգացած երկրներում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ արդեն հրաժարվում են <<Մարդկային ռեսուրսներից>> և փոխարինում են տերմինը <<Մարդկային կապիտալով>>, նկատի ունենալով, որ ռեսուրսը ենթադրում է մաշվելու և ավարտվելու, իսկ կապիտալը շատանալու և աճելու հատկություն: Կազմակերպության մարդկային կապիտալը բաղկացած է այդտեղ աշխատող մարդկանցից, որոնցից և կախված է տվյալ բիզնեսի հաջողությունը:
Մարդկային ռեսուրսների կառավարումը համարվում է կազմակերպության ռազմավարական զարգացման անբաժանելի մասը:
Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպության կառավարման ամենակարևոր ոլորտներից է, որի գործունեության արդյունքում համակցվում են դրա մի քանի բաղկացուցիչներ՝
- Մարդկային ռեսուրսների փիլիսոփայությունը՝ նկարագրելով մարդկային ռեսուրսների կառավարման արժեքներն ու սկզբունքները:
- Մարդկային ռեսուրսների ռազմավարությունը՝ առաջնորդելով ընթացքը:
- Մարդկային ռեսուրսների քաղաքականությունը՝ սահմանելով, թե ՄՌԿ-ի որոշ ոլորտներում ինչպես է պետք կիրառել տվյալ արժեքները, սկզբունքները և ռազմավարությունը:
- Մարդկային ռեսուրսների գործընթացը՝ բաղկացած պաշտոնական ընթացակարգից և մեթոդներից, որոնք կիրառվում են ՄՌ ռազմավարական ծրագրերն ու քաղաքականությունը իրագործելու նպատակով:
Մարդկային ռեսուրսների կառավարումը կառավարման պրոցեսի այն մասն է, որը յուրաքանչյուր կազմակերպությունում կենտրոնանում է մարդկանց աշխատանքի մեջ: ՄՌԿ-ի ընդհանուր նպատակն է հասնել հաջողության մարդկանց միջոցով՝ բարելավելով աշխատողի կատարողականությունն ու խթանելով կազմակերպչական արդյունավետությունը: Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար լավագույն գործիքը HR աշխատակազմի կառավարման ավտոմատացված համակարգն է, որը թույլ է տալիս վերահսկել աշխատակիցների հաճախումները, զբաղվածության արդյունավետությունը, գիտելիքների աճը, աշխատավարձերը, պարգևատրումները, նկատողությունները և բազմաթիվ այլ կիրառական դրույթներ:
Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործառույթներն են՝
- անձնակազմի հավաքագրում և հարմարեցում /ադապտացում/,
- անձնակազմի գնահատում,
- անձնակազմի վերապատրաստում և զարգացում,
- կարիերայի պլանավորում,
- աշխատանքի ընթացքի նախագծում և վերլուծություն,
- ռազմավարական պլանավորում,
- ներքին աշխատանքային հարաբերությունների կարգավորում,
- անվտանգության ապահովում,
- աշխատանքային պրոցեսների նախագծում և վերլուծություն,
- աշխատանքային խմբերի կազմում (team building),
- աշխատանքի նկարագրություն,
- աշխատանքային փաստաթղթերի կազմում,
- KPI արդյունավետության առանցքային ցուցանիշներ:
Մարդկային ռեսուրսների կառավարման ողջ համակարգի միջուկը կազմակերպության կադրային քաղաքականությունն է, որը ներառում է սկզբունքների, հիմնական մոդելների, նպատակների և պատկերացումների ամբողջությունը, որոշում է /կամ կանխորոշում/ կադրերի հետ աշխատանքի բովանդակությունը և ուղղությունը երկարատև հեռանկարում:
Մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրները որոշակի գործողություններ են, որոնք պետք է կատարվեն՝ գլխավոր նպատակին հասնելու համար:
Առանձնացնում են մարդկային ռեսուրսների կառավարման հետևյալ հիմնական խնդիրները՝
- անձնակազմի հանդեպ պահանջների որոշում և կազմակերպությանը բարձրորակ կադրերով ապահովում,
- աշխատակիցների անընդհատ ուսուցում,
- աշխատակազմի գնահատում
- աշխատակազմի արդյունավետության կառավարում
- կազմակերպական զարգացում:
Որպես եզրակացություն կարելի է նշել, որ մարդկային ռեսուրսների կառավարման նպատակը մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է՝ նրանց ունակություններից և հմտություններից մաքսիմալ արդյունավետություն ստանալով, որի դեպքում աշխատակիցներն էլ կստանան առավելագույն բավարարվածություն իրենց աշխատանքից:
Ավելին կարող եք կարդալ՝
Business management automation softwares
- Dental clinic
- MER Pharmacy
- Restaurant MS
- Time Tracker
- Mobile commerce system
- Paying customers with JivoChat