Ուզո՞ւմ եք ճշգրիտ իմանալ՝ քանի ժամ է աշխատավայրում մնում Ձեր աշխատակիցը: Միեւնույն ժամանակ, չե՞ք ուզում նրան վիրավորել՝ ստիպելով ստորագրել ցուցակում՝ մտնելիս եւ դուրս գալիս:
Դուք գիտեք, որ աշխատակիցների տրամադրությունից կախված է նրանց աշխատանքի արդյունավետությունը: Մենք էլ գիտենք:
Լուծումը, որն առաջարկում ենք, խփում է միանգամից մի քանի թիրախի. աշխատավայրի մուտքին տեղադրեք Դիմաճանաչման սարք կամ Մատնահետքի նույնականացման մոդուլ:
Սրանք 2 տարբեր սարքեր են: Կարող եք ընտրել՝ որն է ավելի հարմար հենց ձեր աշխատավայրին:
Նախ՝ Դիմաճանաչման սարքի մասին:
Նորագույն տեխնոլոգիական մշակում է՝ BioNANO ալգորիթմով: Աշխատակիցը գալիս է, պարզապես նայում էկրանին, սարքը նրան անմիջապես ճանաչում է: Ուշադրություն. Ճանաչում է ընդամենը 0,1 վայրկյանում:
Ներդրված կրկնակի տեսախցիկները հրաշք են գործում. տեսնում ու նույն ճշգրտությամբ ճանաչում են աշխատակցին: Դիմաճանաչումը կատարվում է անկախ սանրվածքից, մորուք ու բեղեր պահելուց, դեմքի արտահայտությունից, սեռից եւ այլն:
Դիմաճանաչման սարքով աշխատաժամանակի հաշվառումը ունի հետեւյալ առավելությունները.
- Աշխատում է առանց անմիջական շփման,
- Հնարավոր ներբեռնել 500 աշխատակցի տվյալ եւ 100 000 իրադարձության մասին գրառում,
- 2 տեսախցիկները ապահովում են ճանաչման մաքսիմալ ճշգրտություն,
- Ունիկալ ինֆրակարմիր լուսավորումը ճանաչումը հնարավոր է դարձնում անգամ լիակատար մթության մեջ,
- USB-Flash-ով հնարավոր է տվյալները դուրս բերել եւ ներմուծել համակարգիչ
- TCP/IP-ով կարելի է կառավարել ինտերնետով:
Այժմ՝ Մատնահետքի նույնականացման սարքի մասին:
Շուկայում առկա են Մատնահետքի նույնականացման մի քանի տեսակի սարքեր:
Կիրառումը պարզ է. փակցնում եք մուտքի պատին կամ դնում սեղանին: Աշխատակիցը մոտենում է, մատը հպում սարքի համապատասխան հատվածին, սարքը ճանաչում ու հաստատում է:
Ուշադրություն. կան սարքեր, որոնց հիշողություն կարելի է ներբեռնել աշխատակցի միայն 2 մատի հետքը, ուրիշ սարքեր հիշում են բոլոր 10 մատների հետքերը: Որոշ սարքեր աշխատում են միայն մատնահետքով, մյուսները՝ մատնահետքով ու քարտով՝ ավելի ապահով լինելու համար:
Մատնահետքի նույնականացման առավել պարզ սարքերը աշխատում են միայն 1 անցակետի համար, կատարելագործվածները՝ ցանցային միացմամբ կարելի է տեղադրել մի քանի անցակետում. տվյալների միեւնույն բազան ճանաչելի է բոլոր մուտքերում:
Տարբերություններից է նաեւ այն, որ Մատնահետքի նույնականացման սարքերի որոշ տեսակներ աշխատում են կողպեքի կառավարման ռելեի հետ: Այսինքն, մատնահետքը ճանաչելով՝ համակարգը կարող է նաեւ բացել դուռը:
Մատնահետքի ճանաչման ամենապարզ մոդուլները հնարավորություն ունեն հիշելու մինչեւ 2000 մատնահետք. Այսինքն, եթե ամեն աշխատողից 2 մատի հետք ներբեռնեք, 1000 աշխատակցի տվյալ կպահի: Ավելի բարդ սարքերը հիշում են մինչեւ 3000 մատնահետք եւ 50 000 իրադարձություն:
Մատնահետքի նույնականացման սարքի առավելություններն են.
- Գործողությունները ուղեկցվում են ձայնային հրահանգներով,
- Հնարավոր է պահել աշխատակիցների մինչեւ 10 մատների հետքերը,
- Մինչեւ 3000 մատնահետք եւ 50 000 իրադարձություն կարող է հիշել,
- Բոլոր տվյալները կարելի է տեղափոխել համակարգիչ USB-Flash-ով,
- Կարելի է տեղադրել մի քանի անցակետում միաժամանակ,
- Աշխատում է նաեւ կողպեքի կառավարման ռելեի հետ:
Հատկանշական է, որ Դիմաճանաչման եւ Մատնահետքի նույնականացման սարքերը վայրկյանների ճշգրտությամբ արձանագրում են, թե որ աշխատակիցը երբ մտավ աշխատավայր, երբ դուրս եկավ ընդմիջման, ինչքան մնաց, երբ վերադարձավ, երբ լքեց աշխատավայրը:
Սա անփոխարինելի տեղեկատվություն է՝ պարտաճանաչներին խրախուսելու եւ չարաշահումները բացառելու համար:
Դիմաճանաչման եւ Մատնահետքի ճանաչման սարքերի արձանագրած տեղեկությունները կարելի է կառավարել նաեւ բիզնեսի ավտոմատացման համակարգին միացնելով: Սարքերը ինտեգրվում են թե՛ HR, թե՛ CRM ծրագրերին: Այդպիսով, ավելի արդյունավետ է դառնում աշխատակազմի կառավրումն ու աշխատաժամանակի հաշվառումը:
Business management automation softwares
- Dental clinic
- MER Pharmacy
- Restaurant MS
- Time Tracker
- Mobile commerce system
- Paying customers with JivoChat